Ի՞նչ կապ ունեն այստեղ Ռուսաստանի գործառույթները Ղարաբաղի հարցով. Մարիա Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին (տեսանյութ)
Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը, որի ժամանակ ադրբեջանցի լրագրողը նրան հարց է ուղղել Մոսկվայում մարտին «Լազարյան ակումբի» անցկացման մասին, որին մասնակցելու են ինչպես Հայաստանի և Ռուսաստանի, այնպես էլ Ղարաբաղի ներկայացուցիչները:
Լրագրողը փորձել է կապ գտնել Մոսկվայում համաժողովի անցկացման և ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահության միջև, սակայն Զախարովան ընդհատել է նրան:
«Ի՞նչ կապ ունեն Ռուսաստանի համանախագահությունն այդ համաժողովի անցկացման հետ: Ինչպե՞ս եք դուք կապ տեսնում այդ երկու երևույթի միջև: Անկասկած, Ռուսաստանը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ և բարձրագույն մակարդակով կատարում է իր պարտականությունները:
Միևնույն ժամանակ Մոսկվայում ամեն օր հարյուրավոր միջոցառումներ են իրականացվում: Եթե ունեք տեղեկություն, որ դրանցում մասնակցում են պաշտոնական անձինք, տեղյակ պահեք ինձ, և ես կփորձեմ ճշտել», - ասել է Զախարովան:
Հարցին կարող եք հետևել 1 ժամ 37-րդ րոպեից:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են