ՀԱՊԿ անդամների միջև կան որոշ տարաձայնություններ, որոնք ներկայում կարգավորվում են
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օպերատիվ կառավարման պակաս չկա՝ չնայած, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ տարաձայնություններ կան, գրում է РБК-ն:
«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում որևէ ֆրուստրացիա չկա, ինչպես նաև չկա ՀԱՊԿ ղեկավարության վակուում»,-ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ կառույցը՝ ի դեմս ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովի, ունի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար:
«ՀԱՊԿ անդամների միջև կան որոշ տարաձայնություններ, որոնք ներկայում կարգավորվում են, այդ գործընթացը շարունակվում է»,-հավելել է Պեսկովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ կառույցի օպերատիվ կառավարման պակաս չկա:
Ավելի վաղ tert.am-ը հայտնել էր, որ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի տվյալներով՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի ձգձգումը պայմանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշմամբ, ուստի՝ ՀԱՊԿ-ը կարող է դեռ մեկ տարի առանց լիարժեք գլխավոր քարտուղարի մնալ:
Նշվում է, որ այդ պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է այն պատճառով, որ Փաշինյանը հույս ունի իր թեկնածուին հաստատել:
«ՀԱՊԿ-ում արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում դեռևս մեկ տարի լիարժեք գլխավոր քարտուղար չի լինելու: Մինչ 2020թ. սկիզբը ՀԱՊԿ-ը ղեկավարելու է գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը»,-պարբերականի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի քաջատեղյակ աղբյուրը:
Հիշեցնենք, որ Զասի թեկնածությունը հաստատել են ՀԱՊԿ անդամ պետություններից հինգը՝ բացառությամբ Հայաստանի:
Այդ երկրների նախագահները հանդիպել են Զասի հետ ու նրան իրենց աջակցությունը հայտնել:
Զասին չի ընդունել միայն Փաշինյանը: Նշվում է, որ հայկական կողմն ակնկալում էր, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից հետ կանչելուց հետո, նրան կփոխարինի Հայաստանից մեկ այլ թեկնածու ու կշարունակի պաշտոնավարել մինչ Հայաստանի համար նախանշված ժամկետի ավարտը:
Սակայն այս տեսակետի հետ չեն համաձայնել մյուս գործընկերները՝ առաջին հերթին Մինսկը, որն այբբենական կարգով պետք է հաջորդի Հայաստանին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ