Ինչո՞ւ հղի կանանց չի կարելի ուտել պահածոյացված սնունդ
Հղի կանանց խորհուրդ չի տրվում պահածոյացված ուտելիք օգտագործել. դրանցում պարունակվող նյութերի պատճառով այդ ուտելիքը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի առողջության վրա, պնդում են Բոստոնի համալսարանի գիտնականները։
Ինչպես պարզել են գիտնականները, պահածոների օգտագործումը հղիության շրջանում երեխային ենթարկում է բիսֆենոլ А (ВРА) արդյունաբերական քիմիական նյութերի ազդեցության վտանգին։ Այդ նյութը կարող է հետագայում առաջ բերել խնդիրներ ոչ միայն կնոջ, այլեւ նրա սերունդների վերարտադրողական առողջության հետ կապված։
Գիտնականները նշել են, որ նախորդ հետազոտությունները ի հայտ են բերել բիսֆենոլ А-ի ազդեցության վտանգավորությունը, բայց բավական տեղեկություն չկա այն մասին, թե ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա։ Հիմա, ըստ նրանց, կան «բավականաչափ տվյալներ, որոնք թույլ են տալիս լրջորեն անհանգստանալ BPA ազդեցությամբ ձվարանների գործառույթի վրա»։
Ըստ գիտնականների՝ բիսֆենոլը բացասական ազդեցություն է գործում պտղի զարգացման գործընթացների եւ ձվարանների վրա դեռ ներարգանդային զարգացման վաղ շրջանում։ Մասնագետները խորհուրդ են տալիս հղի կանանց չօգտագործել պահածոներ, ինչպես նաեւ ջանալ չուտել պլաստիկե ամաններից։
Մասնագետները հիշեցրել են, որ բիսֆենոլն ակտիվորեն օգտագործվում է արդյունաբերությունում, եւ այդ նյութի մեծ քանակությունը մարդու օրգանիզմում հայտնվում է հենց պահածոներ օգտագործելիս, ինչպես նաեւ պլաստիկե ամաններից սնվելիս։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում