Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Կառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնին Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը Ուրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս Հարպանտիդիս Քննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոԱրդյո՞ք ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնց նպատակն է ձայն «փոշիացնելը»Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. Միրզոյան
Հայաստան

ՀԱՊԿ-ը առաջիկա տարում կմնա առանց գլխավոր քարտուղարի Փաշինյանի անզիջողականության պատճառով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) առաջիկա տարում կարող է մնալ առանց լիարժեք գլխավոր քարտուղարի։ Այս պաշտոնում Բելառուսի Ազգային անվտանգության ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջողականության պատճառով, որը փորձում է այդ պաշտոնին հաստատել իր թեկնածուին, գրում է «Ъ»-ը»։

ՀԱՊԿ-ում հաշտվել են այն բանի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում եւս մեկ տարի լիարժեք գլխավոր քարտուղար չի լինի, որի պարտականությունները կշարունակի կատարել ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը։ «Ելնում ենք նրանից, որ մինչեւ 2020 թվականի սկիզբը ՀԱՊԿ-ը կղեկավարի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը»,- ասում է «Ъ»-ի տեղեկատվական աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում։ ՀԱՊԿ-ին մոտ զրուցակիցը հաստատել է «Ъ»-ին նման մտայնությունը. «Սպասում ենք նշանակման հաջորդ տարի։ Կազմակերպությունում կոլապս եւ գործունեության կանգ չկա, աշխատում է պլաններին համապատասխան»։

Ստանիսլավ Զասի թեկնածությանն անցած տարեվերջին հավանություն էին տվել կազմակերպության վեց պետություններից հինգը (ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը)։ Այդ երկրների նախագահները, ներառյալ Վլադիմիր Պուտինը, հանդիպել են թեկնածուի հետ եւ նրան հայտնել իրենց աջակցությունը։

Զասին չի ընդունել միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա դիրքորոշման պատճառով դաշինքում ծագել է անհամաձայնություն գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված։ Երեւանը, որը ժամկետից շուտ հետ կանչեց այս պաշտոնից իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին՝ հայրենիքում նրա դեմ բացված քրեական գործի առնչությամբ, ելնում էր այն բանից, որ նրան պետք է փոխարինի եւ եռամյա ժամկետը լրացնի Հայաստանի ներկայացուցիչը։

Սրա հետ չհամաձայնեցին մյուս գործընկերները, առաջին հերթին՝ Մինսկը, որը հավակնում է այդ դիրքին՝ փոխատեղման այբբենական սկզբունքի համաձայն։ Բայց նման որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Բանակցությունները տարբեր մակարդակներում ոչնչի չեն հանգեցրել եւ քանիցս առաջ են բերել տարաձայնություններ, քանի որ Նիկոլ Փաշինյանը համառում է։

ՀԱՊԿ երկրների առաջնորդների փակ հանդիպումների ժամանակ կրքերը երբեմն այնքան են թեժացել, որ «Ъ»-ի տեղեկություններով, նախագահներից մեկը զարյրութի պահին ՀՀ վարչապետին ասել է, որ գլխավոր քարտուղարին կնշանակեն առանց Երեւանին հաշվի առնելու:

Մեկ շաբաթ առաջ այս թեման նորից սկսեց ակտիվորեն քննարկվել: Մեկնաբանելով ՀԱՊԿ քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազն ասել էր, որ Մինսկը ըմբռնումով է մոտենում նրան, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում նախընտրական քարոզչության ժամանակ հնարավորություն չի ունեցել ընդունել Ստանիսլավ Զասին:

«Բայց այդ ժամակաշրջանն ավարտվել է , ուստի մենք ակնկալում ենք, որ հայկական կողմն առաջիկայում կհայտնի այդ հանդիպման ժամկետի մասին»,— հավելել է նա:

«Միջազգային ռազմաքաղաքական կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարելի է ամրագրել, եթե անգամ այն նորից օգտագործելու հնարավորություն չկա »,— ասել էր Գլազը:

Երեւանում սակայն չեն շտապում Բելառուսի թեկնածուին հաստատելու հարցում: Պատասխանելով «Ъ»-ի հարցին այն մասին, հնարավոր է արդյոք առաջիկայնում Ստանիսլավ Զասի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեջբերել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունը, ով ասել էր, որ նման հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություն չկա:

Խոսելով իրավական բազայի մասին, որը պետք է բարելավել, Երեւանում նկատի ունեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման կանոնները՝ պաշտոնը վաղաժամ լքելու դեպքում:

«Մեզ համար սկզբունքային է՝ որոշել խաղի կանոննները գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման պարագայում: Այդ կանոնների որոշման ժամանակ դրանց իրավաբականա ձեւակերպմանը զուգահեռ հնարավոր է նոր գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ հարցերի մշակում՝ հաջորդ երեք տարիների համար»,- ասել է Հայատանի պետական կառույցներում «Ъ»-ի իրազեկ զրուցակիցը: Գլազի այն հայտարարության վերաբերյալ, որ ՀԱՊԿ-ն հյուրանոց չէ, նա նշել է. «Յուրաքանչյուր հյուրանոց ունի իր կանոնները: Վաղաժամ մուտքը լրացուցիչ վճար է ենթադրում»: