Իսրայելը ռուսական С-300 և С-400 համակարգերը «կործանող» անօդաչու սարք է ներկայացրել (տեսանյութ)
Իսրայելական IAI (Israel Aerospace Industries) կոնցեռնը փետրվարի 20-24-ը Հնդկաստանի Բանգալոր քաղաքում անցկացվող Aero India ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է Mini Harpy մահապարտ անօդաչու թռչող սարքը:
Ընկերության հրապարակած հոլովակում թիրախներից մեկը ռուսական С-300 և С-400 զենիթահրթիռային համակարգերի МЗКТ-7930 շասսիի վրա տեղակայված շարժական ռադիոտեղորոշիչ սարքի ռադարն է հիշեցնում:
Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Mini Harper համակարգը միավորում է Harop և Harpy անօդաչու սարքերի հնարավորությունները: Այն կարող է պարեկություն անել, սպասել թիրախի հայտնվելուն և համապատասխան տեսագրությունն ուղարկել օպերատորին:
Սարքի ընդհանուր քաշը 45 կգ է, թռիչքի հեռավորությունը՝ օպերատորից մինչև 100 կմ, տևողությունը՝ մինչև 2 ժամ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ