Փաշինյանի մրցակիցը. Վարչապետի մտքերն իրար են խառնվել
«Իրատես» թերթը գրում է.
«Նախագահ Արմեն Սարգսյանի վերջին շրջանի հանդիպումները խախտել են վարչապետի ու նրա շրջապատի անդորրը։ Այն մակարդակի հանդիպումները, որ Արմեն Սարգսյանն ունեցավ Գերմանիայում՝ Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում, Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, մտքերն իրար են խառնել։
Օր օրի նախագահի վարկանիշի ավելացման եւ սեփական վարկանիշի նվազեցման հեռանկարը բավական լավ հասկանալով, մեր տեղեկություններով, վարչապետը փորձում է տեղեկատվական բացասական ֆոն ստեղծել նախագահի շուրջ։
Այն է՝ քանի որ Արմեն Սարգսյանը Սահմանադրությամբ գրեթե լիազորություններ չունի, դրսում հայտնած նրա «մեծ-մեծ» տեսլականները, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները ոչինչ են, ընդամենը օդում կախված խոսքեր, որովհետեւ Սահմանադրությունը նրան ոչ մի լծակ չի տալիս, որ դրանք կյանքի կոչի։
Ի դեմս նախագահի, Նիկոլ Փաշինյանն իրեն լուրջ մրցակից է տեսնում, որը քաղաքական անկանխատեսելի զարգացումների ժամանակ կարող է մեծ դերակատարում ունենալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ