ԱԱԾ-ը տնօրենը խոստովանեց. Կոռուպցիա կա
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի հերքում, որ երկրում կոռուպցիա կա:
«Չեմ հերքում, որ հիմա էլ կոռուպցիոն հանցագործություններ են կատարվում», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Միեւնույն ժամանակ նա հավաստիացրեց, որ ԱԱԾ-ն ակտիվորեն աշխատում է: Նրա խոսքով, վերջին օրերին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է զինվորական կոմիսար եւ սննդամթերքի անվտանգության տեսչության բարձրաստիճան պաշտոնյա:
Հարցին՝ արդյոք ՊԵԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը հրավիրվել է հարցաքննության, Արթուր Վանեցյանը բացասական պատասխանեց: «Լուրերը վաղաժամ են: Դա դեռ չի եղել», - ասաց Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը ընդգծեց, որ ծառայության կողմից հարուցված բոլոր քրեական գործերը մինչ օրս թույլ կողմեր չեն ունեցել:
«Չի եղել այնպիսի դեպք, որ մեր տվյալները չհաստատվեն: Ամեն ինչ, ինչ մենք հայտարարում ենք, 100 տոկոսով հաստատվում է: Կարող է թվալ, որ մենք դանդաղ ենք գործում եւ հասարակությունը ավելի շատ է տեղեկացված կոտուպցիոն հանցագործությունների մասին: Ուզում եմ հավաստիացնել՝ մենք ամեն ինչ տենում ենք, բայց մենք պետք է 100 տոկոսանոց ապացույցներ ունենանք եւ ըստ օրենքի գործենք», - ասաց Վանեցյանը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ