Արհեստական ինտելեկտն աշխատանքից կզրկի բանկերի աշխատակիցներին
ԱՄՆ խոշոր բանկերից մեկն ամեն տարի 8 մլրդ դոլար է ծախսում նոր տեխնոլոգիաների վրա։ Ղեկավարությունը չի թաքցնում. դրանք թույլ կտան ավտոմատացնել գործընթացների մի մասը եւ կրճատել հաստիքները։ Citi-ին քոլ-կենտրոնների աշխատակիցներ պետք չեն, հերթի մեջ են օպերատորները, տեղեկացնում է HighTech-ը»
Citigroup-ի տնօրեն Մայքլ Քորբատը չի թաքցնում, որ առաջիկայում ամերիկյան խոշոր Citi բանկի անձնակազմի մի մասը կմնա առանց աշխատանքի։ Կազմակերպության գրասենյակներում աշխատում է 209 հազար մարդ, բայց տարեցտարի նրանց թիվը կպակասի։
«Մեր քոլ-կենտրոններում նախկինի պես աշխատում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Սերվիսի թվայնացումն առաջիկայում թույլ կտա ոչ միայն բարելավել ծառայությունների որակը, այլեւ կրճատել դրանց արժեքը»,- նշել է Քորբատը Financial Times-ի հարցազրույցում։
Փոխակերպումների գործընթացում վճռական դեր են խաղալու արհեստական ինտելեկտն ու տվյալների շտեմարանները։ Ամեն տարի բանկը նոր տեխնոլոգիաների մեջ ներդնում է մոտ 8 մլրդ դոլար, ինչն ապացուցում է ղեկավարության մտադրությունների լրջությունը։
Ի դեպ, Քորբատը նշել է, որ Citi-ն չի ծրագրում փոխարինել քոլ-կենտրոնների բոլոր օպերատորներին։ «Միշտ մնում են հարցեր, որոնք կարող է լուծել միայն մարդը»,- ասել է նա։
Մյուս կողմից՝ բանկում արդեն հաշվարկել են, որ կա հաճախորդների հետ փոխգործակցության առնվազն 30 սցենար, եւ նրանց հետ աշխատանքի ժամանակ ռոբոտները չեն զիջի մարդուն։ Դրանք նախեւառաջ ամենօրյա գործողություններն են, օրինակ՝ դուրսգրման պատվերը կամ քարտի վերաձեւակերպումը։
2017-ին Citi-ի նախկին տնօրեն Վիքրամ Փանդիտը տեղեկացրել էր, որ հինգ տարի հետո ալգորիթմները կարող են փոխարինել բանկի աշխատակիցների մեկ երրորդին։
Անցած տարի ընկերությունը նախազգուշացրել էր, որ կկրճատի 20 հազար օպերատորից յուրաքանչյուր երկրորդին։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում