Ընկույզների ամենօրյա օգտագործումը 33 տոկոսով նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը
Օրական ընդամենը մեկ բուռ ընկույզ օգտագործելը կարող է դիաբետ ունեցողների մոտ մեկ երրորդով նվազեցնել սրտի նոպայի եւ կաթվայի վտանգը: Այս մասին հաղորդում են Harvard T.H. Chan School of Public Health-ի մասնագետները:
Հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական 5 օր մեկ ունցիա ընկույզ (մոտ 7 ընկույզ կամ 24 նուշ) օգտագործող դիաբետով հիվանդները սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների պատճառով մահանալու ավելի քիչ վտանգ են ունեցել. մահվան եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը նվազել է 34 եւ 17 տոկոսով համապատասխանաբար: Իրականում, եթե մարդը մինչեւ դիաբետի առաջացումը անընդհատ ընկույզ է օգատգործում, դա նրան փրկում է սրտանոթային խնդիրների հետեւանքով առաջացող կամ վաղաժամ մահից 25 եւ 27 տոկոսով:
11 եւ 15 տոկոսով համապատասխանաբար նվազել է նաեւ սրտանոթային կամ սրտի իշեմիկ հիվանդության զարգացման վտանգը: Ընկույզի յուրաքանչյուր լրացուցիչ չափաբաժինը 6 տոկոսով նվազեցրել է սրտանոթային հիվանդությունների հետեւանքով մահվան զարգացման վտանգը եւ 3 տոկոսով նվազեցրել է այս հիվանդությունների առաջացման հնարավորությունը:
Ընդհանուր առմամբ ընկույզները բարելավել են շաքարի մակարդակի, արյան ճնշման, ճարպերի նյութափոխանակության, բորբոքումների վերահսկումը եւ անոթների պատերի աշխատանքը:
Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում դրանք օրաբաժնում ներառել եթե անգամ դիաբետ կամ նյութափոխանակության այլ խանգարումներ չունեք:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում