Ի՞նչ է կարող տեսողության հետ անել ծխելը
Շատ ծխող մարդիկ ենթակա են տեսողությունը կորցնելու վտանգին, նախազգուշացնում են ԱՄՆ Rutgers University-ի գիտնականները:
Նրանց խոսքով՝ թունդ ծխողները, որոնք օրական ծխում են 20 ծխախոտից ավելի, կարող են բախվել տեսողության լուրջ վնասվածքների:
Հետազոտության հեղինակները հետեւել են 71 առողջ մարդկանց, որոնք ամբողջ կյանքում ծխել են 15 ծխախոտից քիչ, եւ 63 մարդու, որոնք օրական ծխել են 20 եւ ավելի ծխախոտ: Հետազոտության մասնակիցների տարիքը կազմել է 25-ից մինչեւ 45 տարեկան, բոլորի մոտ դիտվել է նորմալ տեսողություն:
Հետագա դիտարկումները ցույց են տվել ծխողների գունավոր տեսողության զգալի փոփոխություններ: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ծխախոտի մեջ պարունակվող նյութերին նման նեյրոտոքսիկ նյութերով սուբստանցիայի գործածումը կարող է առաջացնել գունավոր տեսողության կորուստ: Հայտնաբերվել է նաեւ, որ չծխող մարդկանց համեմատությամբ՝ ծխողների շրջանում նվազում է կոնտրաստներն ու գույները տարբերակելու ունակությունը:
Հետազոտության հեղինակները նշում են, որ ծխախոտի ծուխը կազմված է առողջության համար վնասակար բազմաթիվ բաղադրիչներից: Այն կապված է ուղեղի շերտերի խտության նվազման հետ, ներառյալ ճակատային կեղեւի գոտին, որը կարեւոր դերակատարում ունի կամայական շարժումների եւ մտավոր վերահսկման համար, ինչպես նաեւ տեսողության համար պատասխանատու ուղեղի հատվածի ակտիվության նվազումը: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ծխելը 2 անգամ մեծացնում է տարիքային մակուլոդիստրոֆիայի զարգացման հավանականությունը: Ծխախոտի ծուխը բյուրեղիկի դեղնություն եւ բորբոքային պրոցեսներ առաջացնող գործոն է: Իսկ նոր հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ծխելն ազդում է նաեւ վիզուալ ընկալման առանձնահատկությունների վրա եւ տեսողությունը վատթարացնում է:
Նշենք, որ միայն ԱՄՆ-ում շարունակում են ծխել մոտ 35 մլն մեծահասակ բնակիչներ, եւ ավելի քան 16 մլն-ն ունի ծխելու հետ կապված հիվանդություններ, որոնցից շատերը վերաբերում են սիրտ-անոթային համակարգին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա