«Մեր սպառնալիքներն այսօր ոչ միայն հարևան Ադրբեջանից են, այլ նաև ներսից»
–Մեր սպառնալիքներն այսօր ոչ միայն արտերկրից են և հարևան Ադրբեջանից, այլ նաև ներսից, որն էլ հասցրել է երկիրը այսօրվա ծանր վիճակին,– Մարալիկում բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Օհանյան–Րաֆֆի—Օսկանյան» դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։
–Ներքին սպառնալիքը կաշառակերությունն է, աղքատությունը, արտագաղթը, տնտեսական լճացումը, անարդարությունը, ստրկամտությունը։ Մենք պետք է կարողանանք սրանք չեզոքացնել։ Այս ընտրություններով այդ հնարավորությունը մեզ բոլորիս ընձեռված է։ Ապրիլի 2–ին վճռվելու է մեր երկրի ապագան հաջորդ տասնամյակների համար։
Եթե այս նոր Սահմանադրությամբ, որը մեզ պարտադրվել է և հատուկ ներմուծվել իշխանության վերարատադրման հնարավորությունը մեծացնելու համար, նրանք իսկապես կարողացան վերարտադրվել, ապա հաջորդ տասնամյակներում մեզ համար շատ ավելի ծանր իրավիճակներ են ստեղծվելու։
Եկեք հենց այս միջոցը, հենց այս գործիքը, որն իրենք հնարել են իրենց վերարտադրման համար, մենք օգտագործենք իրենց դեմ՝ «ոչ» ասենք իշխանություններին և իշխանափոխություն իրականացնենք։
7or.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են