«Ծեր» սերմնաբջիջներն ավելի առողջ սերունդ են տալիս. հետազոտություն
«Ծեր» սերմնաբջիջներից սաղմնավորված երեխաներն ավելի ամուր առողջություն եւ երկար կյանք են ունենում։ Այս մասին տեղեկացնում են University of East Anglia иUppsala University-ի գիտնականները։
Սերմնաբջիջները տարբեր գենետիկ նյութեր են պարունակում, ինչն էլ ազդում է սերնդի առողջության եւ այլ առանձնահատկությունների վրա, հայտարարել են հետազոտողները Evolution Letters ամսագրի հրապարակման մեջ։
Հետազոտության շրջանակներում գիտնականները արտամարմնային բեղմնավորման շարք են կատարել՝ օգտագործելով դանիո-ռերիո ձկների արուների սեռական բջիջներն ու էգերի ձկնկիթը։ Արուների էյակուլյատը, որը նախատեսված էր բեղմնավորման համար, բաժանվել է երկու կարգի՝ «նոր» սերմնաբջիջներով, որոնք օգտագործվել են անմիջապես նյութի ընտրությունից հետո, եւ «ծեր» սերմնաբջիջներով։
Արտամարմնային բեղմնավորումից հետո ծնված սերնդի դիտարկումը ցույց է տվել, որ նրանք, որոնք սաղմնավորվել էին «ծեր» սերմնաբջջի օգտագործմամբ, եղել են ավելի առողջ եւ ունեցել երկարակյացների շարքերը համալրելու ավելի մեծ հնարավորություններ։
«Երկար ապրող սերմնաբջիջների օգնությամբ ստացված սերունդը շատ ավելի գործունակ է, քան նրա եղբայրներն ու քույրերը, որոնք ծնվել են նույն արուի եւ էգի կարճ ապրող սերմնաբջիջներից, ավելի դանդաղ են ծերացել, իսկ կյանքի ընթացքում ավելի բազմաթիվ ու առողջ սերունդներ են տվել»,- հայտարարել է հետազոտության առաջատար մասնագետ Սիմոնա Իմլերը։
Այսպիսով, ընդգծում են գիտնականները, սերմնաբբջի տարիքը կարող է ազդել սերնդի հարմարվողականության եւ վերջնարդյունքում՝ նրա կյանքի տեւողության վրա։
Այս հայտնագործությունը մեծ նշանակություն ունի այն ոլորտների համար, որտեղ կիրառվում են բեղմնավորման օժանդակ տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ մարդկանց արտամարմնային բեղմնավորման ոլորտում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում