NASA-ն խոստացել է ամերիկացիներին Լուսին վերադարձնել
NASA-ն արագացնում է ամերիկացիներին Լուսին վերադարձնելու ծրագրերը: ԱՄՆ տիեզերական գործակալությունն այս անգամ հայտարարել է, որ այնտեղ կմնա, փոխանցում է AFP-ն:
NASA-ի ադմինիստրատոր Ջիմ Բրիդենսթայնը լրագրողներին ասել է, որ գործակալությունը նախատեսում է նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ արագացնել Լուսին վերադառնալու ծրագրերը՝ օգտագործելով մասնավոր ընկերություններին:
Նա հույս է հայտնել, որ ամերիկացի տիեզերագնացները Լուսին կվերադառնան 2028 թվականին: «Այս անգամ, երբ ուղեւորվենք Լուսին, մենք այնտեղ կմնանք: Մենք չեն պատրաստվում դրոշներ եւ հետքեր թողնել, այնուհետեւ հետ՝ տուն թռչել, որ հաջորդ 50 տարիներին այնտեղ չվերադառնանք»,- ասել է նա:
Վերջին մարդը, որը եղել է Լուսնի վրա՝ Յուջին Սերնանն է՝ 1972 թվականի դեկտեմբերին «Ապոլլոն-17»-ի առաքելության ժամանակ:
Մինչեւ Լուսնի մակերեւույթին մարդկանց վայրէջք կատարելը, NASA-ն նախատեսում է 2024 թվականին Լուսին ուղարկել անօդաչու սարք եւ արդեն մասնավոր հատվածից զոնդի ստեղծման հայտեր է ընդունում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է, իսկ առաջին ընտրությունը նշանակված է մայիսին:
Այս արագացված ծրագրերը կոնկրետացնում են 2017-ի դեկտեմբերին Թրամփի ստորագրած տիեզերական քաղաքականության հրահանգը, որը նախատեսում է Լուսին վերադարձ, հնարավոր է, 2030 թվականին:
NASA-ն ծրագրում է 2026 թվականին Լուսնի ուղեծրում ոչ մեծ տիեզերակայան կառուցել, որը կկոչվի Gateway: Այն միջանկյալ կայանի դեր կկատարի Լուսնի մակերեւույթ թռչելու եւ այնտեղից վերադառնալու համար, սակայն մշտական անձնակազմ չի ունենա, ինչպես Միջազգային տիեզերակայանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում