Նախկինում քիչ հայտնի վեներական հիվանդություններն աննախընթաց թափ են ստանում
Սեռական ճանապարհով փոխանցվող այն հիվանդությունները, որոնց մասին մի քանի տարի առաջ քչերն էին լսել, այսօր աննախընթաց թափ են ստանում: BBC-ն հայտնում է, որ նման հիվանդությունների թվին է պատկանում մենինգոկոկային ինֆեկցիան, որն առաջացնում են Neisseria meningitides բակտերիաները, այն ախտահարում է քթաըմպանի լորձաթաղանթը, գլխուղեղի եւ ողնուղեղի թաղանթները:
Նախկինում մենինգոկոկային ինֆեկցիան կապում էին հիմնականում մենինգիտի հետ, սակայն հիմա բժիշկները ավելի հաճախ են հանդիպում սեռական օրգանների մենինգոկոկային ինֆեկցիաների: Ըստ վիճակագրության՝ այս ինֆեկցիայի կրողներ են մեծահասակների 5-10 տոկոսը: Neisseria meningitidis-ը բնակվում է մարդու քթաըմպանում եւ հեշտությամբ է փոխանցվում օրալ սեքսի ժամանակ:
Neisseria meningitidis-ի մերձավոր ցեղակիցն է սուսանակի հարուցիչը՝ Neisseria gonorrhoeae-ն: 2015 թվականին հայտնաբերել են Neisseria-ի նոր շտամ, որը երկու բակտերիաների ԴՆԹ-ի գենետիկ վերազուգակցության արդյունքն է: Այս շտամը տարբերվում է մարդկանց շրջանում անհավանական արագությամբ տարածվելու ունակությամբ:
Mycoplasma genitalium-ը եւս մեկ հիվանդություն է, որի կրողը հիմնականում երիտասարդներն են: Այս ինֆեկցիան հաճախ առանց ախտանիշների է ընթանում կամ քողարկվում է սուսանակի եւ խլամիդիոզի, արգանդի վզիկի կամ միզուղիների բորբոքման տակ: Հետեւանքները կարող են լինել անպտղությունը, վիժումը, վաղաժամ ծննդաբերությունը եւ մահացած պտղով հղիությունը: Ընդ որում՝ Mycoplasma genitalium-ը հակաբիոտիկների նկատմամբ կայունություն է զարգացնում, ինչը զգալիորեն դժվարացնում է բուժումը:
Shigella flexneri-ի բակտերիաները փոխանցվում են կղանքա-օրալ ճանապարհով եւ առաջացնում է դիզենտերիա, խիթեր, դիարեա: 70-ական թվականներից նկատվում է վարակվածների թվի աճ նույնասեռականների շրջանում, որոնք, ըստ երեւույթին, վարակվում են օրալ եւ/կամ անալ սեքսի ժամանակ: Shigella flexneri-ն, ինչպես շատ այլ ինֆեկցիոն հիվանդությունները, հակաբիոտիկների նկատմամբ կայունություն է զարգացնում, այդ թվում՝ ազիտրոմիցինի նկատմամբ, որն օգտագործվում է սուսանակի բուժման համար:
Վեներական լիմֆոգրանուլեման (առաջացնում է Chlamydia trachomatis բակտերիաների շտամը) եւս մեկ հիվանդություն է, որը նույնպես մեծ թափ է ստանում: Այն բնութագրվում է սեռական օրգանների շրջանում դրսեւորումներոով, ավշային համակարգի ախտահարմամբ, աղիքների բորբոքմամբ (սպառնում է խուղակների ձեւավորմամբ եւ աղիքների նեղացմամբ): Ինչպես եւ խլամիդիոզի դեպքում, այս հիվանդությունը մեծացնում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը: Այն առավել հաճախ ախտորոշում են նույնասեռականների շրջանում:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում