Էլեկտրոնային սիգարետները նույնքան թունավոր են, որքան սովորականները. հետազոտություն
Ավստրալացի եւ հնդիկ գիտնականները պարզել են, որ այսպես կոչված էլեկտրոնային ծխախոտը նույնքան թունավոր է թոքերի համար, որքան եւ սովորական սիգարետները։ Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է ERJ Open Research ամսագրում։
Հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են Iqos ծխախոտի տաքացման համակարգի, ինչպես նաեւ սովորական ու էլեկտրոնային ծխախոտների ազդեցությունը մարդու շնչառական համակարգի երկու տեսակ բջիջների վրա՝ բրոնխիալ էպիթելների եւ հարթ մկանների բջիջների։ Էպիթելային բջիջներն ապահովում են պաշտպանության առաջին գիծը այլածին մասնիկներից, որոնք հայտնվում են շնչուղիներում, իսկ հարթ մկաններն ապահովում են թոքերի գործունեությունը։ Մկանները ենթարկել են ծխախոտի ծխի, էլեկտրոնային սիգարետի գոլորշու եւ ծխախոտի տաքացման համակարգի աերոզոլի ազդեցությանը։
Պարզվել է, որ ծխախոտի ծուխն ու տաքացման համակարգի աերոզոլը միանման թունավոր են թոքերի համար. դրանք սպանում են բջիջներն անգամ ցածր խտության պարագայում։ Ինչ վերաբերում է վեյփերի գոլորշուն, այն թունավոր հատկություններ ունի միայն բավական բարձր խտության ժամանակ։
Այսպիսով, հետազոտությունը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ծխախոտի տաքացման համակարգերի օգտագործումն մեծացնում է լուրջ հիվանդությունների զարգացման վտանգը, ներառյալ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը, թոքաբորբն ու քաղցկեղը։
Ավելի վաղ ընդունված էր կարծել, թե էլեկտրոնային սիգարետներում եւ տաքացման համակարգերում վառվելու պրոցեսի բացակայությունը չի հանգեցնում քաղցկեղածին նյութերի առաջացման, որոնք գոյանում են ծխախոտը վառելիս, բայց բազմաթիվ հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ բնավ այդպես չէ, եւ դրանք նույնքան վտանգավոր են, ինչպես եւ սովորական սիգարետները։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում