«Չի կարելի ցավ զգացող պտղին հանել մայրական արգանդից». Թրամփը կոչ է արել արգելել ուշ ժամկետում հղիության արհեստական ընդհատումը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձում անդրադարձել է բազմաթիվ թեմաների, այդ թվում՝ ուշ ժամկետում հղիության արհեստական ընդհատմանը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Թրամփն ամբիոնից պահանջել է արգելել ուշ ժամկետներում հղիության արհեստական ընդհատումը, ինչից հետո նրա կուսակից հանրապետականները հոտնկայս ծափահարել են, իսկ դեմոկրատները՝ լռել:
«Նորածին երեխային գրկած մոր գեղեցիկ պատկերի համար ավելի մեծ հակադրություն չի կարող լինել, քան օրինագիծը, որը թույլ է տալիս ծնվելուց կարճ ժամանակ առաջ մայրական արգանդից հանել երեխային: Նրանք կենդանի, զգայուն, գեղեցիկ երեխաներ են, որոնք զրկվում են աշխարհի հետ իրենց սերն ու երազանքները կիսելու հնարավորությունից: Յուրաքանչյուրի ինքնասիրությունը պաշտպանելու համար խնդրում եմ Կոնգրեսին այնպիսի օրինագիծ ընդունել, որը կարգելի հղիության ուշ ժամկետում մայրական արգանդում ցավն արդեն զգացող պտղի արհեստական վիժեցումը»,-ասել է Թրամփը:
Նա օրենսդիրներին կոչ է արել անմեղ կյանքի գովաբանման մշակույթ ստեղծել:
«Հիմնարար ճշմարտությունն այն է, որ բոլոր երեխաները՝ ծնված, թե չծնված, ստեղծված են Աստծո սուրբ պատկերով»,- հավելել է նախագահը:
Հայտնի է, որ վերջերս Նյու Յորքի իշխանություններն ընդունել են հղիության ուշ ժամկետներում այն արհեստական ճանապարհով ընդհատելու վերաբերյալ օրինագիծը, ինչը դուր չի եկել Թրամփին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում