Այս որոշումը պարտադիր բողոքարկելու ենք ՄԻԵԴ-ում, զուգահեռաբար՝ մեր վճռաբեկ դատարանում
Այս գործով մեզ համար ամեն ինչ սպասելի է, որոշումը գնահատում եմ բացասական, համարում եմ՝ իրավաբանական կոմպոնենտը հավասար է 0-ի, սա քաղաքական պատվերի շրջանակներում կայացված որոշում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը անփոփոխ թողնելու որոշմանը:
«Եթե անաչառ իրավաբան նայի, ապա մեր վերաքննիչ բողոքում առնվազն 10 հիմք կարող է գտնել, որ պարոն Քոչարյանը պետք է ազատ արձակվեր»,- ասաց Ալումյանը:
Նրա խոսքով՝ Քոչարյանն իր պաշտպանների հետ զրույցում նշել է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման: «Պարտադիր բողոքարկելու ենք այս որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, զուգահեռաբար՝ մեր վճռաբեկ դատարանում»,- ասաց Ալումյանը և շեշտեց. «Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, բայց սա այն դեպքն է, որ հնարավոր չէ որևէ խելամիտ փաստարկ բերել, որով կհերքվի՝ այսօր պարոն Քոչարյանը պետք է լինի անձեռնմխելի՝ այդ մեղադրանքի շրջանակներում»:
Ալումյանը մեկ անգամ ևս նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է և հայտնեց, որ դա նշել են նաև մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի մեջ:
Հարցին՝ բացի ընտանիքի անդամներից և պաշտպաններից Ռոբերտ Քոչարյանին այլ մարդիկ այցելե՞լ են, նա պատասխանեց. «Բարձրաստիճան մի պաշտոնյա փորձել է այցելել, սակայն պարոն Քոչարյանը չի ուզում, որ ես մեկնաբանեմ այս հարցը»:
Անդրադառնալով գործի ցուցմունքներին՝ Ալումյանը հայտնեց, որ մեծամասամբ ցուցմունքների բովանդակության հետ համաձայն են: «Կա մեկ ցուցմունք, որի մեջ կա որոշակի մի հատված, որը հակասության մեջ է շատ ուրիշ ապացույցների հետ:
Մեր գնահատմամբ՝ իրականությանը չի համապատասխանում այդ ցուցմունքը: Պետք է ասեմ՝ այդ մարդն իր այդ ցուցմունքից հետո բավականին բարձր պաշտոն է ստացել, ինչի համար շնորհավորում եմ»,- ասաց նա, բայց չցանկացավ նշել, թե ով է այդ մարդը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում