Հայերի ցեղասպանության մասին պնդումները «քաղաքական սուտ» են. Էրդողանը Մակրոնին
Թուրքիան խստորեն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին որոշումը: Թուրքիայի նախագահի՝ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն այս մասին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հայերի ցեղասպանության մասին պնդումները «քաղաքական սուտ» են և որ Անկարայի կողմից մերժելի է «Մակրոնի՝ քաղաքական իրադարձությունը պատմական գործիք դարձնելու ձգտումը». «Մենք խստորեն դատապարտում ենք նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որտեղ նա ներկայացրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին որոշումը:
«Հայերի ցեղասպանության մասին պնդումները «քաղաքական սուտ» են, հակասում են պատմական փաստերին և իրավական հիմքեր չունեն: Դատապարտում և մերժում ենք Մակրոնի քաղաքական իրադարձությունը պատմական գործիք դարձնելու ձգտումը, որպեսզի ինչ-որ կերպ փրկի իր երկրում ստեղծված իրավիճակը»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում