Կառավարությունը պահպանելու է բնակչության եւ ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր
Ըստ կառավարության ծրագրի՝ ՀՀ պաշտպանության ապահովման կարեւորագույն միջոցը մարտունակ զինված ուժեր ունեցող, ապաքաղաքական, մշտապես կատարելագործվող, ռազմական-քաղաքացիական հարաբերություններում, ռազմական արվեստում ու գիտության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց արդիականացվող, ռազմաքաղաքական բարենպաստ հնարավորությունները, ռազմական արդյունաբերության եւ ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող, հասարակության համակողմանի ներգրավմամբ, ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող պաշտպանության համակարգի ստեղծումն է:
Կառավարությունը նպատակադրել է պետության պաշտպանունակության մակարդակը բարձրացնել այնպես, որ այն համարժեք լինի ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսվող) մակարդակին եւ հավանական պատերազմի բնույթին՝ ՀՀ-ի նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու եւ կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողություններն առավելագույնս վաղ փուլում եւ Հայաստանի Հանրապետության համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար:
Մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների երկարաժամկետ բնույթից ելնելով, Կառավարությունն առաջիկա հինգ տարիների համար պահպանելու է բնակչության եւ ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր՝ կարեւորագույն խնդիրներից համարելով պարտադիր ժամկետային եւ պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգի շարունակական բարելավումը եւ զինված ուժերի գործունեությունն ու զարգացումն առաջնորդելով պատրաստականության բարձրացման ու մարդկանց նկատմամբ հոգածության ավելացման սկզբունքներով:
Կառավարությունը կարեւորում է զորահավաքային նախապատրաստության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեությունը, ինչպես նաեւ այդ ոլորտներում պլանավորման եւ վերահսկման մեխանիզմների արդյունավետության բարձրացումը: Սակայն պետության պաշտպանունակության բարձրացման տեսանկյունից առաջնահերթությունը տրվելու է առկա ուժերով եւ միջոցներով ռազմական խնդիրների կատարման՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստականությանը՝ անձնակազմի արհեստավարժության, զինանոցի եւ միջազգային կապերի արդյունավետության եւ մարտադաշտում ֆիզիկական, հոգեբանական ու մտավոր գերազանցության միջոցով:
Կառավարությունը ՀՀ զինված ուժերի պատրաստականությունն ամրապնդելու է պաշտպանության ոլորտի ինստիտուցիոնալ արդյունավետությամբ՝ որպես մարտական հզորության գեներացման եւ ապագա ուժերի ձեւավորման գրավական:
Այնուամենայնիվ, առավել քան ժամանակակից ու մարտունակ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան՝ մեր գլխավոր մրցակցային առավելությունն առաքելության զգացումով առաջնորդվող մարդիկ են, ուստի ջանք ու եռանդ չի խնայվելու նրանց համար ծառայության բարենպաստ պայմանների ապահովման եւ ըստ արժանվույնս վարձահատույց լինելու համար:
Հետեւողական քայլեր են կատարվելու ամբողջ պետական համակարգում, առավել եւս բանակում, արհեստավարժ անձնակազմի եւ զորակոչիկների շրջանում պարտականության զգացողությունն առաքելության գիտակցումով փոխարինելու ուղղությամբ։ Այդ գիտակցումն է, որ պետք է առաջնորդի դեպի հասարակության եւ պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական եւ այլ ռեսուրսները պետության ու հասարակության անվտանգությանն առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելուն։
Այդ նպատակով Կառավարությունը մտադիր է ներդնել ռեսուրների կառավարման եւ հաշվետվողականության բարձրացման բարելավված մեխանիզմներ, որոնք, բացի ավելի արդյունավետ լուծումներ ապահովելուց, կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնացմանը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում