Կառավարության ծրագիրը կհրապարակվի փետրվարի 6-ին
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ այսօր հանդիպած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի հետ հանդիպմանը հայտնել է, որ վաղը՝ փետրվարի 6-ին կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով և կհրապարակվի:
Դրա արդյունքում, ըստ Ավինյանի, կառավարության տեսլականին ՎԶԵԲ ռազմավարությունը մոտարկելու քննարկումներ կարող են ավելի առարկայական դառնալ:
Փոխվարաչապետը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նաև հավելել է, որ կառավարության ծրագիրը հիմնված է ներառական աճի, տնտեսության մրցունակության բարձրացման և արտահանման խթանման վրա:
Համաձայն Հայաստանի սահմանադրության՝ կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նոր կառավարությունը կազմավորվեց հունվարի 18-ին, երբ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նշանակվեցին 12 նախարարները:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում