Մանրամասներ Զոհրաբ Մնացականյան-«Լուսավոր Հայաստան» հանդիպումից
Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարանում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Հանդիպումը եղել է հենց ընդդիմադիր խմբակցության հրավերով, որին նախարարը դեմ չի եղել։ Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե արտգործնախարարին հրավիրել են արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաեւ երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման եւ մտքերի փոխանակման համար։ Եվ մոտ երկու ժամ կողմերը քննարկել են հենց Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փակագծեր չբացեց, սակայն հայտնեց, որ նախարարին նաեւ հարց են ուղղել` կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, թե ղարաբաղյան հակամարտությունը ունի 3 կողմ: Մարուքյանը նշեց, թե իրենք պատասխանը ստացել են, եւ նախարարի խոսքով` պետք է ընկալել հետեւյալ կերպ, որ Հայաստանը ունի իր մասը հակամարտության մեջ, այդ մասը անվտանգության երաշխավոր լինելն է»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միայն Արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր, եւ այլ թեմայի անդրադարձ չի եղել, իսկ հանդիպմանն էլ մասնակցել են խմբակցության բոլոր պատգամավորներն առանց բացառության, սակայն ոչ բոլորն են ակտիվ եղել եւ հարցեր ուղղել․ նրանցից մի մասը եւ ավելի շատ նոր պատգամավորները եղել են լսողի դերում։ Մենք տեղեկացանք, որ ամենաակտիվ պատգամավորներն են եղել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու Արման Բաբաջանյանը․ նրանք են եղել հիմնական հարցերը բարձրաձայնողը։
Երկու կողմն էլ գոհ է եղել հարցուպատասխանից: Ըստ մեր տեղեկությունների` Մնացականյանը որոշ դեպքերում կրկնել է վարչապետ Փաշինյանի կողմից տարբեր առիթներով հնչեցրած մտքերը, նաեւ մանրամասներ պատմել Ադրբեջանի իր պաշտոնակցի՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից, այդ հանդիպումների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումներից եւ այլն: Ընդհանուր առմամբ, մեր տեղեկություններով` հանդիպումը շատ ակտիվ է անցել, եւ երկուստեք գոհ են մնացել:
Ընդ որում, հանդիպումն անցել է հանգիստ մթնոլորտում, եւ լարվածություն չի եղել: Մեր տեղեկություններով` այսպիսի ձեւաչափը շարունակվելու է, եւ փակ ֆորմատն էլ նպատակ ունի այնպիսի հարցեր չհրապարակայնացնել, որոնք կարող են վնասել բանակցային ֆորմատին։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում