Փայլանը պահանջել է, որ Դինքի սպանության գործի ուսումնասիրմամբ զբաղվի խորհրդարանը
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը նախօրեին խորհրդարանում բարձրացրել է պոլսահայ լրագրող և մտավորական, Ստամբուլի «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի բացահայտման հարցը:
Ինչպես գրում է gazeteduvar.com.tr-ը, Փայլանը պահանջել է, որ Դինքի սպանության գործի ուսումնասիրմամբ զբաղվի խորհրդարանը:
«Չնայած Դինքի սպանությունից անցել է 12 տարի՝ սպանությունը դեռ բացահայտված չէ: Հրանտ Դինքը սպանվելուց հետո դարձել է Թուրքիայում հավասարության, բազմազանության հանդեպ մարդկանց ունեցած կարոտի, ժողովրդավարության ու արդարության ձգտման խորհրդանիշ»,- իր ելույթում ասել է Փայլանը՝ առաջարկելով Դինքի սպանության գործով զբաղվող խորհրդարանական հանձնաժողով ստեղծել:
Հայազգի պատգամավորը մանրակրկիտ ներկայացրել է այն իրադարձություններն ու հանգամանքները, որոնք հանգեցրել են Դինքի մահվանը՝ շեշտելով, որ պետությունը նույնպես ունի իր դերակատարումն այդ ամենի մեջ:
«Հրանտ Դինքը ռասիստական շրջանակների թիրախում հայտնվեց Սաբիհա Գյոքչենի մասին (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգիր դուստրը, թուրք առաջին կին օդաչուն, որի հայկական ծագումը բացահայտող հոդված էր հրապարակել Հրանտ Դինքը 2004 թվականին) հոդվածից հետո:
Հոդվածի հրապարակումից հետո ԶՈւ ԳՇ-ը հայտարարություն է տարածում, այնուհետև Դինքը կանչվում է Ստամբուլի նահանգապետարան ու զգուշացում ստանում: 2005 թվականի ապրիլի 16-ին Դինքի դեմ դատական գործ է բացվում «թրքությունը վիրավորելու» մասին քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով», - ներկայացրել է Փայլանը:
Նա հիշեցրել է, որ այդ շրջանում Դինքը հայտնվել է ազգայնականների թիրախում, և կրքերի բորբոքմանը նպաստել է թե՛ թուրքական մամուլում նրա դեմ կիրառվող ատելության խոսքը, թե՛ պետական պաշտոնյաների ծայրահեղական ելույթները, որոնք հող էին նախապատրաստում Դինքի սպանության համար:
Փայլանը հորդորել է խորհրդարանին աջակցել Դինքի սպանության պատասխանատուների բացահայտման գործին՝ «հասարակական խիղճը հանգստացնելու» և նման ողբերգությունների կրկնությունը կանխելու համար:
Ի դեպ, այսօր արդեն հայտնի է դարձել, որ խորհրդարանը մերժել է հայազգի պատգամավորի պահանջը:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա