Վրաստանում պատգամավորը պատրաստ է պայթեցնել իրեն
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Գեդեվան Փոփխաձեն խոստանում է պայթեցնել իրեն,եթե խորհրդարանն աջակցի Գերագույն դատարանի դատավորի թեկնածուների ցանկին: Փոփխաձեն մեծամասնության անդամներից մեկն է, որն,աջակցելով Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիային, դեմ արտահայտվեց Արդարադատության բարձրագույն խորհրդի կողմից ներկայացված Գերագույն դատարանի դատավորների կազմին:
«Եթե այս ցանկը հաստատվի, ես շատ կբարկանամ: Այդ դեպքում հնարավոր է՝ չկարողանամ լքել կուսակցությունը: Ես շատ կզայրանամ, կկորցնեմ բանականությունս, կդառնամ ոչ ադեկվատ, իսկ դա ինչպես կարտահայտվի՝ չգիտեմ: Գուցե՝ ահաբեկչությամբ. տրոտիլով գամ խորհրդարան և պայթեցնեմ ինձ»,- հայտարարել է Փոփխաձեն: Մարդ, ով մոտ տասն օր առաջ Բեսելիայի ջանքերով ու նրա փոխարեն ընտրվել էր Իրավական հանձնաժողովի նախագահ՝ պաշտոնավարելով ընդամենը 3 օր:
Փոփխաձեի հայտարարությամբ՝ դա նրա համար սկզբունքների և արժեքների կարևոր քննություն է, ուստի նա չի կարողանա հետ կանգնել որոշումից: Այդ իսկ պատճառով, կարող է Քրեական օրենսգրքի դրույթներից բխող քայլեր ձեռնարկել:
Ինչ վերաբերում է իշխող կուսակցության շարքերից հեռացնելուն, նրա խոսքերով, եթե նման որոշում կայացվի, դա թիմի դեմ արված քայլ կլինի. Նրանք, ովքեր ընդունում են այն «կհեռանան թիմից»:
Ավելի վաղ, հունվարի 10-ին, «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին նամակ էր տարածել, որտեղ նա հայտարարել էր, որ ճիշտ է համարում մեծամասնության որոշումը ՝ ավելի շատ ժամանակ տրամադրելու դատավորների թեկնածուների հարցին: Այդուամենայնիվ, Փոփխաձեն նշել է, որ Իվանիշվիլին չի պատասխանել հիմնական հարցին՝ արդյո՞ք նա պաշտպանում է Արդարադատության խորհրդի ներկայացրած ցուցակը:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա