Ինչպես նվազեցնել սթրեսի բարձր մակարդակը
Սթրեսի բարձր մակարդակը կարող է մեծ թվով հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Ահա մի քանի միջոց այդ ցուցանիշը նվազեցնելու համար:
Երաժշտություն լսեք. Եթե սթրեսային իրավիճակում եք հայտնվել, դադար տվեք և հանգստացնող, ձեզ հաճելի երաժշտություն լսեք: Այն դրականորեն է ազդում ուղեղի և մարմնի վրա, իջեցնում է արյան ճնշումը և կորտիզոլ սթրեսի հորմոնի ցուցանիշը:
Զանգահարեք ընկերոջը. Սթրեսային վիճակում անպայման զարգահարեք ընկերոջը և պատմեք ձեր խնդիրների մասին: Ընկերների և մտերիմների հետ լավ հարաբերությունները շատ կարևոր է առողջ ապրելակերպի համար, հատկապես հոգեբանական խնդիրների առկայության դեպքում:
Ճիշտ սնվեք: Սթրեսի մակարդակը և անառողջ սննդակարգը փոխկապակցված են: Եթե մենք շատ հուզված ենք լինում, ապա մոռանում ենք առողջ սնվելու մասին և ձգտում ենք թխվածքների, տապակած և աղի ուտելիքի: Կա նաև հակադարձ կապ, որը հաստատվել է գիտության կողմից:
Ավելի շատ ծիծաղեք. Ծիծաղի պահին օրգանիզմում էնդորֆիններ են արտադրվում, որոնք բարձրացնում են տրամադրությունը և նվազեցնում սթրեսի հորմոն կորտիզոլի և ադրենալինի մակարդակը: Ծիծաղը խթանում է նյարդային համակարգը և մեզ ավելի երջանիկ դարձնում:
Ֆիզիկական ծանրաբեռնվածություն. Նույնիսկ ծանրաբեռնվածության մի քանի րոպեն կարող է բավարար լինել թեթևություն զգալու համար: Եվ պարտադիր չէ դրա համար մարզասրահ այցելել. կարող եք քայլել, մաքուր օդ շնչել և հանգիստ մտորել ամեն ինչի մասին:
Առողջ քուն. Մենք բոլորս գիտենք, որ սթրեսի պատճառով մարդը սկսում է անքնությամբ տառապել: Սակայն քնի պակասն, իր հերթին, կարող է սթրեսի առաջացման պատճառ հանդիսանալ: Անհրաժեշտ է կոտրել այս արատավոր շրջանը և փորձել լավ քնել:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում