«Գերնախարարությունները երբեք արդյունավետ չեն աշխատել». Նարինե Դիլբարյան
Լեզվաբան Նարինե Դիլբարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ օպտիմալացում անհրաժեշտ է, քանի որ կառավարման համակարգերը խիստ ուռճացված են, սակայն դա պետք է անել հստակ ծրագրով և ոլորտի մասնագետների հետ քննարկումներով.
«Ինձ համար զարմանալի է, որ մշակույթի նախկին նախարարը հայտարարեց, որ արվեստագետները չպետք է օպտիմալացման խնդրով զբաղվեն»,- նշեց լեզվաբանը:
Բանախոսը կարծում է՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում չկա մշակույթի նախարարություն, բայց կան համապատասխան օղակներ, որոնք համակարգում են մշակութային գործիչների աշխատանքը:
Նրա դիտարկմամբ՝ օրինակ կրթության և գիտության ոլորտում կան լուրջ խնդիրներ, և այս նախարարության լրացուցիչ ծանրաբեռնումը կարող է ազդել վերջինիս աշխատանքի որակի վրա:
Ինչ վերաբերում է սփյուռքի նախարարությանը, այն կարող է դառնալ, օրինակ, կոմիտե, որովհետև նախարարության կարգավիճակն ավելորդ է:
Նարինե Դիլբարյանը կարծում է՝ այլ նախարարություններում ևս օպտիմալացման կարիք կա, բաց ոչ այսպես հապշտապ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում