Ինչից է կախված ձյան փաթիլի ձեւը
Օդերեւութաբանական կենտրոնի ֆրանսիացի մասնագետները պատասխանել են հարցին, թե ինչու է ձյունը սպիտակ, իսկ սառած ջուրը՝ թափանցիկ: «Le Figaro» թերթում հրատարակած հոդվածում նրանք բացատրել են նաեւ, թե ինչից է կախված ձյան փաթիլի ձեւը:
Դրա հետ կապված՝ փորձագետները հիշեցրել են, որ ջրի կամ ջրի կախույթահեղուկի վերածվելը տարբեր ձեւի փաթիլների, այդքան էլ պարզ գործընթած չէ: Շատ դեպքերում այն սկսում է նրանից, որ ջուրը ձգվում է դեպի նվազագույն կոշտ մասնիկները, որոնք կարող են լինել հարյուրերորդական միլիմետր տրամագծով: Այսինքն, ի սկզբանե դա տեղի է ունենում մաքուր օդի առումով ոչ այնքան իդեալական պայմաններում:
Հենց միկրոմասնիկների շուրջ է ձեւավորվում նախնական վեցանկյուն պրիզման`վեցթեւանի ուղղանկյուն ծայրերով: Բյուրեղները շարունակում են մեծանալ, սակայն դրանց հետագա ձեւը կախված է այն պայմաններից, որոնցում նրանք հայտնվել են` մթնոլորտային ճնշումից, ամպի էլեկտրական դաշտից, քամուց, խոնավությունից եւ ջերմաստիճանից: Ի դեպ, ամենակարեւորը շրջապատի ջերմաստիճանն է. Հենց նա է որոշում՝ արդյոք կզարգանա եւ կձեւափոխվի վերին կամ ստորին պրիզման կամ էլ նրա կողային անկյունները։
Այսպիսով, մինուս 5-10 աստիճան ցելսիուսի ջերմաստիճանները հանգեցնում են ասեղների կամ փոքրիկ, բարակ գծերի տեսքով փաթիլների ձեւավորմանը: 10-12 աստիճան ջերմաստիճանի դեպքում ձյան փաթիլները ձեւավորվում են ձայնասկավառակի կամ փաթիլի տեսքով: Եվ միայն 12-ից մինչեւ 18 աստիճան ցրտին են ստացվում ամենագեղեցիկները՝ վեցճառագայթանի «աստղերի» տեսքով: Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր ձյան փաթիլ ունի իր առանձնահատկությունները եւ եզակի է, քանի որ այն ձեւավորվում է ձեւով եւ թվով տարբեր ջրային բյուրեղներից: Իր ձեւավորման ընթացքում ձյան փաթիլը մեծանում է կես միլիմետրից մինչեւ մի քանի միլիմեր ծավալով, հաղորդում է ТАСС- ը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում