Թուրքիայի արևմտյան և կենտրոնական 17 նահանգում ձյան առատ տեղումների պատճառով փակվել են դպրոցները
Թուրքիայի արևմտյան և կենտրոնական միանգամից 17 նահանգում առատ ձյան տեղումների պատճառով ժամանակավորապես փակվել են դպրոցները, գրում է gazeteduvar.com.tr կայքը:
Հայտնի է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով դասերը հետաձգվել են Անկարայում, Քյութահիայում, Բոլուում, Ուշաքում, Աֆյոնքարահիսարում, Սվասում (Սեբաստիա), Դենիզլիում, Քըրըքքալեում, Կոնիայում, Յոզղատում, Ամասիայում, Նևշեհիրում և այլուր:
Բացի այդ, ձյան հետևանքով մեկ օրով դադարեցվել են դասերն Անկարայի և Աֆյոնքարահիսարի որոշ համալսարաններում:
Օդերևութաբաններն արդեն զգուշացրել են Թուրքիայի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի բնակիչներին պատրաստվել առատ ձյան տեղումների և նորմայից բավականին ցուրտ եղանակի, ինչն այդ տարածքի բնակիչների համար արտառոց երևույթ է համարվում:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա