Լուսնային փոշին տոքսիկ եւ մահացու վտանգավոր է
Լուսնի մակերեւույթի փոշին ծայրահեղ տոքսիկ է եւ կարող է մահացու վտանգավոր լինել մարդու համար, եթե նա շնչի այն։ Այսպիսի եզրահանգման են եկել Stony Brook University-ի գիտնականները։
Նրանք ուսումնասիրել են լուսնային փոշու նմուշները, որոնք մի ժամանակ բերել էին «Ապոլլոն» ծրագրի տիեզերագնացները։ Այդ փոշու մեջ նրանք գտել են մարդու համար տոքսիկ հանքանյութեր, որոնք քաղցկեղի առաջացման պատճառ կարող են դառնալ։ Գիտնականների կարծիքով՝ այդ հանքանյութերը նպաստում են հիդրոքսիլային ռադիկալների առաջացմանը, որոնք էլ, իրենց հերթին, սպառնում են թոքերի քաղցկեղի առաջացմամբ։
Փորձի ընթացքում կրծողների եւ մարդկանց հյուսվածքները ենթարկել են լուսնային փոշու կրկնօրինակի ազդեցությանը, որի հետեւանքով բջիջների մոտ 90 տոկոսը մահացել է։
Փորձագետների խոսքերով՝ եթե տիեզերական զբոսաշրջությունը եւ Լուսնի ու մյուս մոլորակների իրացումը իրականություն դառնա, լուսնային փոշու տոքսիկայնությունը լուրջ խնդիրներ կառաջացնի։ Ավելին, այդ նյութերը ներկայում էլ տիեզերագնացների համար կարող են վտանգավոր լինել։
Այժմ գիտնականները պետք է մշակեն տարբերակներ, որոնք թույլ կտան մարդուն պաշտպանել տոքսիկ նյութերից։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում