Սթրես ապրող կանայք դժվարությամբ են նիհարում
Դա բացատրվում է նրանով, որ նրանց օրգանիզմը դանդաղ է այրում կալորիաները, գրում է The Telegraph պարբերականը: Գիտնականները դա ապացուցել են փորձով: Երկու խմբի կանայք նույն սննդակարգին էին հետևում (ձու, հնդկահավ, երշիկ, հացաբուլկեղեն և սոուս, որոնք պարունակում են 930 կալորիա և 60 գրամ ճարպ): Նախապես անցկացվել էր սթրեսի մակարդակի գնահատման թեստ:
Պարզվել է, որ նախորդ օրվա ընթացքում առնվազն մեկ սթրեսային էպիզոդ ապրած մասնակիցների մոտ սննդի ընդունումից հետո 7 ժամվա ընթացքում այրվում էր 104 կալորիայով ավելի պակաս: Տարվա ընթացքում դա կարող էր կազմել հավելյալ 5 կգ: Սթրեսը կարող էր պայմանավորված լինել գործընկերների կամ ամուսնու հետ ունեցած վեճերով, ընկերների հետ կոնֆլիկտներով, երեխաների հետ խնդիրներով և աշխատանքից բխող ճնշումներով: Ընդամենը 6 կանանց մոտ էր ընդհանրապես բացակայում սթրեսի որևէ նշան:
Սթրես տարած կանանց մոտ առկա էր ինսուլինի բարձր մակարդակ՝ կապված ճարպի պահեստավորմամբ: Իսկ նրանց ճարպային կուտակումներն ավելի հազվադեպ էին օքսիդանում, ինչը դժվարացնում էր դրանց օգտագործումը որպես «վառելիք»: Օհայոյի համալսարանի պրոֆեսոր Յանա Կիկոլտա-Գլեյզերի խոսքերով՝ դա միանշանակորեն ցույց է տալիս, թե ինչպես են ապրումները հանգեցնում քաշի ավելացմանը: Ընդ որում, եթե մարդը սովոր է իր մեջ պահել սեփական պրոբլեմները, ապա նա չի կարող խույս տալ ճարպակալումից:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում