Ինչու է երկար ժամանակ պահված գինին սկսում վատ բուրել
Ընդունված է համարել, որ տարիների ընթացքում գինին ավելի լավն է դառնում, սակայն այդպես ոչ միշտ է լինում։ Երբեմն փոխանակ «ավելի լավը» դառնալու, խմիչքը բավականին հատուկ տհաճ հոտ է ձեռք բերում, որն ամբողջությամբ շեշտում է նրա ամբողջ առավելությունները։ Գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչու է այդպես ստացվում, փոխանցում է Planet Today–ը։
ԱՄՆ–ից, Ավստրալիայից եւ Մեծ Բրիտանիայից մասնագետների խոսքով՝ ամեն ինչ կապված է ծծմբաջրածնի հետ։ Նրա բույրը ծանոթ է այն մարդկանց, որոնք կյանքում գոնե մեկ անգամ զգացել են հոտած ձվի կամ կոյուղաջրի հոտը։ «Ծծմբաջրածինը հայտնվում է խմորման արդյունքում, սակայն մեծ մասամբ հաջողվում է գինու ստացման վերջնական փուլում գրեթե ամբողջությամբ բացառել այդ նյութը։ Սակայն երբեմն ծծբաջրածնի հուտը կրկին հայտնվում է շշալցված գինու մեջ»,–պատմում են կոմպետենտ փորձագետները։
Ինչպես հարկն է քիմիական գործընթացի նրբությունները հասկանալու համար գիտնականները ստեղծել են փորձարարական ալկոհոլային խմիչք, որում առկա են, այսպես կոչված, սուլֆաններ։
Փորձարարական գինին մշակելուց հետո թողել են մի քանի ամիս, ապա գիտնականները ուսումնասիրել են նրա բաղադրությունը։
«Հետաքրքիր է, բայց վատ հոտի պատճառը միացությունն է, որը ավելացվում է գինու մեջ հենց նրա համար, որ այդ հոտը վերացվի։ Սակայն հրաժարվել այս միացությունից նույնպես չի կարելի, քանի որ դրա հետեւանքով գինին կփչանա»,–եզրափակում են գիտնականները։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում