Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Թուրքիային С-400 համակարգեր մատակարարելու հարցը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտին 10-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Անկարային С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հավանականությունը:
Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, տեղեկությունը հաստատել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Էրդողանը հետաքրքրվածություն է դրսևորել այդ համակարգերի գնման հարցում և ներկայում գնահատում է հնարավոր պայմանագրի արժեքը:
Մինչդեռ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարբերականի հետ զրույցում մանրամասնել է, որ ռուսական կողմը դեմ չէ այս ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությանը:
«Կողմերը հետաքրքրված են ու կշարունակեն բանակցել»,-հավելել է Պեսկովը:
Ոլորտի փորձագետները նկատել են, որ համաձայնության գալու դեպքում սա կլինի Մոսկվայի և Անկարայի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում առաջին խոշոր պայմանագիրը:
Նշենք, որ С-400 զենիթահրթիռային համակարգը նախատեսված է կարևորագույն օբյեկտներն օդային հարվածներից արդյունավետ պաշտպանելու համար:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են