Թուրքիայի հյուսիս-արևմուտքում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Ստամբուլում
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում այսօր վաղ առավոտյան 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է diken.com.tr կայքը:
Հայտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յալովա նահանգի Չընարջըք շրջանում, սակայն ցնցումները զգացվել են նաև հարևան Ստամբուլում և Բուրսայում: Նշվում է, որ երկրաշարժին հաջորդել են նաև հետցնցումներ, որոնք խուճապի պատճառ են դարձել բնակչության շրջանում:
Աղբյուրը տեղեկացնում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն փոխանցվում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Թուրքիայի հարավ-արևմուտքում մի քանի երկրաշարժ էր տեղի ունեցել: 4,5, 4 և 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը գրանցվել էին Մուղլա նահանգի մի շարք բնակավայրերում:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա