Նիդեռլանդների հետ միջադեպն Անկարայի համար լավ քարոզչական հարթակ է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կօգտվի Նիդեռլանդների հետ տեղի ունեցած միջադեպից, որպեսզի Եվրոպային ժողովրդավարության դաս տա, համարում է ֆրանսիացի փորձագետ Ժան Մարկուն, փոխանցում է Liberation–ը։
«Թուրքիայի իշխող կուսակցությունն ու նախագահ Էրդողանը, ի տարբերություն իր նախորդների, միշտ էլ ուշադրության կենտրոնում է պահել սփյուռքը։ Էրդողանը հասկանում է, որ սփյուռքի ձայները պետք չէ անտեսել»,- համարում է փորձագետը ։
«Դեռ մի քանի տարի առաջ կարելի էր միայն ուրախանալ, որ թուրքական սփյուռքը հետաքրքրվում է իր հայրենիքում տեղի ունեցող ընտրություններով։ Բայց այսօր իրավիճակն այլ է՝ Թուրքիան զարգանում է դեպի բռնապետություն եւ սփյուռքում հայտնվում են նաեւ քաղաքական աքսորյալներ։ Եվ որոշ եվրոպական երկրների սկսել է մտահոգել այն, ինչ տեղի է ունենում իրենց տարածքում՝ ի՞նչ է դա ՝ բազմակարծիք ընտրական քարոզչություն, թե քարոզչություն հօգուտ Արդարության եւ զարգացման կուսակցության․․․»,- գրում է Մարկուն։
«Գերմանիայի հետ Թուրքիան դիվանագիտական ճգնաժամ չէր ստեղծի, ինչպես Նիդեռլանդների դեպքում արեց։ Նիդեռլանդները ԵՄ-ի ամենափոքր երկրներից է , միաժամանակ այստեղ կարելի է նաեւ մեծ արձագանք առաջացնել։ Ըստ երեւույթին Էրդողանը միտումնավոր է գնում սրման՝ նրա համար դա լավ հնարավորություն է եվրոպացիներին ժողովրդավարության դաս տալու այն պահին, երբ իր սեփական երկրում հանրաքվե է ծրագրվում՝ ժողովրդավարության մակարդակը նվազեցնելու նպատակով․․․ Նա ուզում է եվրոպական երկրներին դնել բարդ դրության մեջ հենց այն պահին, երբ նրանց երկրների ժողովրդավարությանը սպառնում են պոպուլիստական շարժումները»,- մեկնաբանում է փորձագետը։
«Բայցեւայնպես Թուրքիան ձգտում է պահպանել Արեւմուտքի հետ հարաբերությունները ։ Նրա մերձեցումը Ռուսաստանի հետ երկարաժամկետ չէ, Թրամփի օրոք Թուրքիան Ամերիկայից ոչինչ չի հաջողացնի ստանալ՝ ոչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնումը, ոչ էլ քրդերին ամերիկյան աջակցության դադարեցումը։ Սիրիայում ԻՊ դեմ նրա հարձակումն ագելափակված է․․․ Թուրքիան պետք է կարգի բերի իր գործերը, իսկ Նիդեռլանդների հետ տեղի ունեցած միջադեպը լավ քարոզչական հարթակ է»,- համարում է փորձագետը։
«Դիվանագիտական հարաբերությունները ժամանակավորապես կվատանան։ Սակայն չեն խզվի։ Թուրքիան մնում է ԵՄ անդամակցության թեկնածու, ու ԵՄ անդամ երկրի հետ նրա հարաբերությունների վատացումը ավելորդ խնդիր կստեղծեր։ Իսկ ահա կառավարական մամուլը այս միջադեպից օգտվելով ցուցադրում է, որ թուրքերը ժողովրդավարական ժողովուրդ են, իսկ Արեւմուտքը չի հարգում ժողովրդավարությունը»,- ամփոփում է Մարկուն։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են