Եվրոպացիները կորցնում են Թուրքիայի հանդեպ համակրանքը
Նիդեռլանդների ու Թուրքիայի միջեւ բորբոքված սկանդալի հիմքում քաղաքականությունն է։ Այս մասին հայտնել է հոլանդացի քաղաքական գործիչ, Atlantic Sentinel կայքի խմբագիր Նիք Օտտենսը՝ News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Նիդեռլանդների ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական սկանդալը։
Նրա խոսքով Էրդողանին չի վնասի արտասահմանում ապրող թուրքերի աջակցությունը, իսկ Նիդեռլանդների իշխող կուսակցությանն էլ ձեռնտու է Թուրքիայի ագրեսիվ վարքագծին դիմակայություն ցուցաբերելը։ «Ընդ որում հոլանդացիները կարծես անկեղծորեն փորձել են փոխզիջում գտնել, օրինակ թույլ տալով արտգործնախարարին ելույթ ունենալ Ռոթերդամում թուրքական հյուպատոսարանում ոչ ծավալուն միջոցառմանը։ Հոլանդացիները դադարեցրել են բանակցությունները միայն երբ թուրքական կառավարությունը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել, եթե իրենց նախարարներին արգելեն ելույթ ունենալ»,- նշել է վերլուծաբանը։
Նիկ Օտտենսը համարում է, որ Ռոթերդամում պաշտոնատար անձինք անկեղծորեն անհանգստացած էին նրանով, որ էրդողանին աջակցող հանրահավաքը կարող է զանգվածային անկարգությունների պատճառ դառնալ ու իրոք Ռոթերդամում ու Ամստերդամում վերջին օրերին փոքր բողոքի ակցիաներ էին անցկացվում։
Պատասխանելով այն հարցին, թե վերջին իրադարձություններն ինչպես կազդեն ԵՄ-ի ու Թուրքիայի հարաբերությունների վրա, փորձագետը նշեց, որ Թուրքիան ու ԵՄ-ն առաջվա պես շատ հարցերում ունեն միմյանց կարիքը։ «Սակայն եվրոպացիները կորցնում են համակրանքը Թուրքիայի նկատմամբ։ Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունները կարող են ավելի հաշվենկատ ու գործնական դառնալ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիդեռլանդների իշխանությունները չէին թույլատրել երկրում Թուրքիայի արտգործնախարարի օդանավի վայրէջքը, որը մտադիր էր մասնակցել Ռոթերդամում ծրագրված հանրահավաքին, որպեսզի Նիդեռլանդներում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին տեղեկացնի ապրիլի 16-ին հանրաքվեի դրվող սահմանադրական փոփոխությունների մասին։ Նիդեռլանդների հետ հարաբերությունների վատացման ֆոնին Դանիան նույնպես հետաձգել էր Թուրքիայի վարչապետի այցը։ Ավելի վաղ Գերմանիան նույնպես չեղարկել էր թուրք նախարարների քարոզչական հանդիպումները երկրի տարածքում, ինչը հանգեցրել է լարվածության Թուրքիայի հետ հարաբերություններում։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են