Չի՛ կարելի Ղարաբաղում ունենալ իշխանություն, որը Հայաստանի հետ չի աշխատելու. Սամվել Բաբայան
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին որևէ քաղաքական ուժի չի սատարելու։ Այս մասին այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
«Հեղափոխությունն իր ընթացքով գնում է, ես հետևում է ընդհանուր քաղաքական զարգացումներին»,–ասաց նա։
Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որով նա առաջարկում էր Բակո Սահակյանին քննարկել Արցախում անցնցում իշխանափոխության հնարավորությունը, Բաբայանն արձագանքեց.
«Ես իմ տեսակետը Ղարաբաղի հարցով արտահայտել եմ շատ հստակ. չի՛ կարելի Ղարաբաղում ունենալ իշխանություն, որը Հայաստանի հետ չի աշխատելու, չի համագործակցելու, այսինքն Հայաստանի կարծիքը միշտ պետք է ի նկատի ունենալ, սակայն թե ինչ նկատի ուներ Ժիրայր Սեֆիլյանը, ես չեմ կարող ասել, քանի որ մենք չենք շփվում»
Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկին, որով առաջարկվում է Արցախը դե յուրե միացնել Հայաստանին, Բաբայանն ասաց.
«Այս փուլում Արցախի Հանրապետությունը Հայաստանին միացնելը համարում եմ սխալ, Ռուսաստանի հետ հարաբերություններ հետ կապված Ժիրայր Սեֆիլյանի և իր թիմի կարծիքը համարում եմ սխալ, ես ասել եմ իրեն իմ տեսակետի մասին»։
Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 15–ին ՀՀ վճռաբեկ դատարանը փոխել էր ապօրինի ռազմամթերք փոխադրելու և փողերի լվացման մեջ մեղադրվող Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով Ազգային ժողովի 11 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորությունը: Դատարանի որոշել էր Բաբայանի և ևս երկու անձի վերաբերյալ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են