Անկարգություններ Բաթումիում. 30-ից ավելի տուժածներ կան (ֆոտո)
Վրաստանում ոստիկանությունն ու հատուկջոկատայինները կիրակի լուսաբացին ամբողջությամբ մաքրել են Բաթումիի Ճավճավաձեի փողոցը ցուցարարներից, որոնք գիշերն անկարգություններ էին հրահրել, հաղորդում է Sputnik-Գրուզիան:
Փողոցների մաքրումն անցել է առանց լուրջ բախումների, արմատական երիտասարդները, որոնք մի ժամ ջարդարաությամբ էին զբաղված, հեռացել են ոստիկաններին տեսնելուն պես: Ցուցարարների մնացորդներին ոստիկանները հեռացրել են քաղաքի ոստիկանատան տարածքից՝ ռետինե գնդակներ կիրառելով: Դեպքի վայր ոստիկանների եւ հրշեջների մեծ խմբեր են բերվել: Քաղաքում անկարգությունների մասնակիցներին ձերբակալելու գործողություն է ընթանում: Ձերբակալվածների էիվը դեռ հայտնի չէ:
Քաղաքապետ Գեորգի Երմակովը հայտարարել է, թե կոմունալ ծառայությունները բերվել են պատրաստության վիճակի: Առաջիկա ժամերին Բաթումիի քաղաքապետարանը կպարզի վնասի չափը: Իրադարձությունների էպիկենտրոնում հայտնված Ճավճավաձե փողոցում վնասվել են մայթերը, կոտրված են ցուցափեղկերը, ոչնչացվել են ցանկապատերը, չեն աշխատում լուսացույցները: Փողոցում բազմաթիվ այրված մեքենաներ կան:
Իրավիճակը Բաթումիում սրվել է, երբ շաբաթ երեկոյան ոստիկանները տուգանք են գրել քաղաքի կենտրոնում ապօրինի կայանման համար: Վարորդը դրա հետ չի համաձայնվել եւ վիճաբանություն է սկսվել: Վեց մարդ ձերբակալվել է, դրանից հետո մեկ ժամվա ընթացքում հարյուրավոր մարդիկդուրս են եկել փողոց՝ պահանջելով ոստիկանապետի հրաժարականը: Ինքնաբուխ ակցիան վերաճել է փողոցային անկարգությունների: Ցուցարարները այրել են մեքենաները, հրանյութեր պայթեցրել, արգելափակել տեղական ոստիկանության շենքը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, թե «ապակառուցողական արմատական ուժերը» օգտագործել են կենցաղային միջադեպը իրավիճակի սրման համար: Նա, սակայն, որեւէ անուն չի տվել: Նախնական տվյալներով, Բաթումիում տեղի ունեցածի հետեւանքով վիրավորվել է 30-ից ավելի մարդ:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են