ՀՀ նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26
Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ին, իր նիստում հավանություն տվեց ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26 տեղափոխելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:
Կառավարությունում, մասնավորապես, քննարկվեց մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որոնցով առաջարկվում է ընդլայնել ՀՀ նախագահի լիազորությունները:
Փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ «Պաշտոնատար անձանց գործունեության սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել, որով նշվում է, որ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվում է Հանրապետության հրապարակ, կառավարության տուն համար 1:
Նաեւ առաջարկվում է օրենսդրական փոփոխություն կատարել, որը թույլ կտա քաղաքացիություն շնորհելու եւ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները մարդիկ կարող են ներկայացվել նաեւ ՀՀ նախագահին: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է, որ պետական եւ պատվավոր կոչումները կարող են շնորհվել նաեւ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ:
Բացի այդ, ներման խնդրագրեր մարդիկ կարող են ներկայացնել նաեւ անմիջապես ՀՀ նախագահին:
Այս առնչությամբ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց. «Մենք բազմիցս խոսել ենք, որ պետք է ընդլայնել ՀՀ նախագահի լիազորությունները: Ես գիտեմ, որ կա տեսակետ, որ մասնավորապես, ներման դեպքում կարող է առաջանալ սահմանադրականության խնդիր եւ ըստ էության, ըստ այդ տեսակետի, առաջարկվող փոփոխություններն ավելին են, քան թույլ է տալիս Սահմանադրությունը»:
Արտակ Զեյնալյանն էլ նկատեց, որ Սահմանադրությունը նվազագույն շեմն է սահմանել, որը կարող է ընդլայնվել օրենքով: Նա առաջարկեց մեկ օր ժամանակ տրամադրել, որ նախագծում ավելացվի, որ ՀՀ նախագահը կարող է ներում շնորհել ոչ միայն դատապարտված անձի, այլեւ երրորդ անձանց դիմումների հիման վրա:
Նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանը նշեց, որ իրենք առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասը չէր ընդունվել:
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն էլ հարցրեց, թե ինչպե՞ս է կարգավորվելու արարողակարգը, օրինակ ինչպես պետք է վարչապետը հյուրեր ընդունի՝ հաշվի առնելով, որ կառավարության շենքը տարածք չունի եւ հարմարացված չէ հյուրերի արարողակարգը ապահովելու համար:
Արտըակ Զեյնալյանը նշեց, որ պաշտոնական ընդունելությունները, մասնավորապես, ռազմական շքերթները կարող են կազմակերպվել օդանավակայանում եւ նախագիծը այդ լուծումները չի տալիս:
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նկատեց, որ նախագիծը առաջարկվող կողմի՝ նախագահի աշխատակազմի սրտով չէ, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ նախագիծը բավարար չափով քննարկված չէ եւ կոմիտեի նիստում պետք է քննարկել:
Այպիսով, որոոշում կայացվեց ՀՀ նախագահի նստավայրը փոփոխելունությանը վերաբերող մասով հավանություն տալ, իսկ մնացած նախագծերն առկախել, եւս մեկ անգամ քննարկելու համար:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ