Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետները Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը Զելենսկին ժամանեց Երևան

Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներն Ավանում (տեսանյութ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Երևանի Ավան վարչական շրջան։

Ավանի բնակիչներին ուղղված իր խոսքում Արմեն Մարտիրոսյանն ասել է.

–Մեր ժողովրդին առաջարկելու ենք այլընտրանք, որտեղ ներառված են լինելու և՛ գիտելիքը, և՛ փորձը կառավարման համակարգում, և՛ կարողությունները, և՛ ամենակարևորը՝ կամքը և տեսլականը, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ։ Հայաստանին պետք է մի իրավիճակ, մի մոտեցում, որտեղ կլինի միասնություն՝ և՛ Արցախի, և՛ Սփյուռքի, և այդ միասնությունն է, որ կարող է երկկողմանի կամ եռակողմ նպաստավոր իրավիճակ ստեղծել։ Մենք եկել ենք, որպեսզի քաղաքացին Երևանում, Գյումրիում, Վանաձորում հանգիստ իր ստեղծագործ աշխատանքով զբաղվի։ Երկար ժամանակ է, որ ՀՀԿ–ն իշխանության է, ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին, 2008թ–ից սկսած, մենք ունեցանք բացառապես բացասական արդյունքներ։ Չկա մի ոլորտ, որտեղ աճ գրանցած լինենք, բացի 3 ոլորտից, որոնք են արտագաղթը, արտաքին պարտքը, քաղբանտարկյալների թիվը։ Իրենք այլևս անելիք չունեն կառավարման համակարգում։ Կառավարման համակարգն այլևս իրենց ժամանակաշրջանում սպառել են։ Այն անարդարությունները, այն հետապնդումները, այն «փայմտնոցին» բիզնեսի մեջ, որ այս տարիներին եղան Հայաստանում, ինչի արդյունքում ներդրումները նվազեցին, այն ազատությունների սահմանափակումը, այս ամենը բերում է մի վիճակի, որի առկայության պարագայում երկիրը թուլանում է։ ՀՀԿ–ն և Սերժ Սարգսյանն իրենց հռչակած բոլոր կարգախոսներին 180 աստիճանով հակառակ քայլեր են կատարել։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, դիմելով ավանցիներին, նշել է՝ ժողովրդի անվտանգությունն արդեն մազից է կախված։

–Մենք այն ուժն ենք, որն իրոք իշխանափոխություն է իրականացնելու, որն ասում է՝ հերի՛ք է, գնա՛, Հանրապետակա՛ն կուսակցություն, առանց պատերազմի, առանց արյուն թափելու, օրենքի սահմաններում։ Դուք ավելի լավ գիտեք՝ ում եք տալու ձեր քվեն, բայց եկեք այս անգամ պայմանավորվենք, որ քվեն տալուց հետո ազգովի պիտի տեր կանգնենք դրան, որովհետև հակառակ դեպքում կտանեն այդ քվեն, ինչ կուզեն՝ կնկարեն,–ասել է Ս. Հակոբյանը։

Վարդան Օսկանյանը բնակիչներին ուղղված իր խոսքում ասել է.

–Այս ընտրություններին՝ ապրիլի 2–ին, դուք իսկական այլընտրանք ունեք այսօրվա իշխանություններին։ Իշխանությունների պարագայում ակնհայտ է, որ իրենք շարունակելու են այս անկման ճանապարհը, բայց մյուսների պարագայում հույս ունենք, որ գոնե այլ բան կարող է լինել։ Այս դաշինքը, այս եռյակը լրջագույն քաղաքական ուժ է, որն ունի փորձ, ունի նվիրում երկրի նկատմամբ, ազնիվ, անկեղծ աշխատանքի միտում և հստակ տեսլական։ Մեր ժողովրդին հուզող բոլոր խնդիրները կարելի է ամփոփել 4 գլխավոր ուղղություններով։ Առաջին՝ արդարության, իրավահավասարության և իսկական ժողովրդավարության վերականգնում Հայաստանում, երկրորդ՝ մեր անվտանգության, արտաքին արդյունավետ քաղաքականություն վարելու և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում, երրորդ՝ տնտեսության զարգացում, աշխատատեղերի ստեղծում և ժողովրդի կենսամակարդի բարձրացում, չորրորդ՝ Հայաստանը դարձնել Հայաստան–Արցախ–Սփյուռք եռամիասնության ընդհանուր տուն և ողջ հայության վերջին հանգրվան։ Հավատացե՛ք, այս 4 ուղղություններով էլ մենք շատ արագ կարողանալու ենք առաջընթաց արձանագրել։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը, դիմելով Ավանի բնակիչներին, ասել է.

–Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին ապրիլյան պատերազմի ծնողներին չներքաշել իրենց քարոզարշավների մեջ։ Որևէ ձայն կամ մանդատ չարժե նման քայլ անելու համար։ Ես ուղղակի պահանջում եմ բոլոր կուսակցույշթյուններից և թեկնածուներից, առավել ևս՝ իշխող ՀՀԿ–ից, նման բան այլևս թույլ չտալ։ Ես սա ասում եմ որպես մարդ, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է իր հայրենիքի պաշտպանությանը, որպես մարդ, ով առաջին գծում իր մարտական ընկերների հետ պատրաստ է եղել ամեն վայրկյան զոհելու իր կյանքը, որպես մարդ, ով երկար տարիներ եղել է պաշտապնության նախարար, և վերջապես որպես հայր, ում որդիները գործող բանակի սպա են և ապրիլին կանգնած էին թշնամու դիմաց, և հիմա էլ ցանկացած պահի պատրաստ են մյուս հերոսների նման պաշտպանել մեր հայրենիքը։ Ապրիլի 2–ին մենք ընտրելու ենք ՀՀ իշխանությունն ամբողջությամբ՝ և՛ Ազգային ժողով, և՛ Կառավարություն, և՛ նախագահ, որոնք պետք է ապահովեն ՀՀ առաջընթացը։ Մենք պետք է ընտրենք այնպիսի մարդկանց, ովքեր փորձառու են, ովքեր ազնիվ են։ Մեզ անհրաժեշտ են համարձակ, անկոտրում, բարոյապես ազնիվ մարդիկ, որոնց համար գործից ոչինչ և ոչ ոք առավել կարևոր չէ։ Մեզ պետք են արմատական բարեփոխումներ, նոր մշակույթ է պետք, որը պետք է ներառի ոչ միայն տարբեր տիպի որոշումներ ընդունելը, հեռանկարային պլանավորումը, այլ նաև հասարակ մարդու հետ վարվելու ունակությունը, նրանց հետ աշխատելու մեթոդները, սկզբունքները և ձևերը, նրանց մոտ լինելը, և վերջապես հաշվետվությունը ժողովրդի առջև։ Մենք եկել ենք մեր դաշինքով իշխանությունը ժողովրդին տալու և միասին փորձելու մեր կառավարումն ավելի արդյունավետ դարձնել։ Մենք այստեղ ենք ոչ թե իշխանություն ձեռք բերելու համար, այլ ձեր հետ միասին իշխանությունը վերցնելու և ձեր հետ միասին ձևավորելու։ ՀՀ ապագան կերտելու համար մեր դաշինքն առաջարկելու է լավագույն կառավարիչներին ընդգրկել մեր Կառավարություն՝ գործադիրում, օրենսդիրում և այլ օղակներում։ Ստանձնելով Հայաստանի Հանրապետության կառավարումը՝ մենք հավասարաչափ ենք վերաբերվելու և՛ մայրաքաղաքին և՛ ՀՀ բոլոր բնակավայրերին։ Մեր գործունեության հիմքում համաչափ զարգացումն է լինելու և՛ տարածքային առումով, և՛ ոլորտային, բովանդակային առումով։ Որպեսզի զինվորն ամուր կանգնած լինի սահմանին, նա իր թիկունքում պետք է զգա մեր ժողովրդի տաք շունչը, սահմանամերձ բնակավայրերի խաղաղ արարումը։ ՀՀ–ի համար էվոլյուցիոն, դանդաղ զարգացումն անթույլատրելի է,–ասել է Ս. Օհանյանը՝ հավելելով,– մենք պետք է հենվենք փոքր դրականի վրա և ապահովենք թռիչքային աճ, թռիչքային փոփոխություններ։

Դաշինքի անդամներն այսօր հանդիպելու են նաև Էրեբունի համայնքի բնակիչների հետ։
Հիշեցնենք՝ նախօրեին դաշինքի անդամները Կոտայքի մարզում էին, որտեղ հանդիպեցին Հրազդանի, Չարենցավանի, Նոր Հաճնի, Աբովյանի և Մրգաշենի բնակիչների հետ։

Աղբյուրը՝ 7or.am