Պարզվել է ամերիկացի դերասաններին հարվածողների ինքնությունը
Նոյեմբերի 3-ին` ժամը 13-ն անց 5-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ երկու օր առաջ իրենց ֆիլմի նկարահանման համար հրավիրված ամերիկացի դերասաններից երկուսին Զաքյան փողոցում ծեծի են ենթարկել:
Ոստիկանության մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ, ըստ նախնական տվյալների, նոյեմբերի 1-ին՝ ժամը 1-ն անց 20-ին, Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել 2 օտարերկրացիների։ Նրանք հրաժարվել էին հաղորդում տալուց։ Նոյեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց օտարերկրացիներին հարվածներ հասցրած քաղաքացիների ինքնությունը՝ 1991 թվականին ծնված Անդրանիկ Տ․ և 1997 թվականին ծնված Արման Ս․։
Նրանք տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 6-ին ներկայացել են ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվեց, որ նոյեմբերի 1-ին Ամիրյան–Զաքյան փողոցների խաչմերուկում նրանց և ամերիկացիների միջև ծագած վեճի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Նախապատրաստվում են նյութեր։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ