Ամսական նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանում մնալու է նույնը
Ամսական նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանում մնալու է նույնը
Ամսական նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է պահպանել նույնությամբ: Այս մասին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը:
«2019-ին նվազագույն ամսական աշխատավարձի չափը կպահպանվի նույնությամբ՝ 55 000 դրամ: Հաջորդ տարվա բյուջեով աշխատանքային կենսաթոշակներ միջոցառմամբ նախատեսվում է 222 մլրդ 863 մլն 900 հազար դրամի չափով ծախս: 2018-ին այն կազմել է 210 մլրդ 470 մլն 900 հազար դրամ»,-նշեց Մանուկյանը:
Կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով ծախսը 2019-ին նախատեսվում է 56 մլրդ 779 մլն 600 հազար դրամ, աճը, 2018-ի համեմատ, կկազմի 14 մլրդ 146 մլն 600 հազար դրամ: Փոխնախարարը դա պայմանավորեց շահառուների թվաքանակի աճով, նաև պետական մասնակցության համամասնության տրամադրմամբ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ