Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք․ ԵԺԿ նախագահ
Հելսինկիում Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը այսօր ընդունել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որը մեկնել է Ֆինլանդիա՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին։
Հանդիպման մասին ԵԺԿ նախագահը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր արդյունավետ քննարկում ունեցա Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու որոշումից հետո երկրում տիրող իրավիճակի մասին, որը ճանապարհ է հարթում արտահերթ ընտրությունների համար:
Մեկ անգամ ևս շեշտեցի, որ օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լրատվամիջոցների բազմակարծությունը և ազատությունը, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունները կարևոր նախապայման են հայկական ժողովրդավարական հասարակության զարգացման համար:
Արտահերթ ընտրություններից առաջ ես կշարունակեմ ուշադիր հետևել Հայաստանում քաղաքական զարգացումներին՝ ընդգծելով մրցակցության մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովման կարևորությունը: Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք:
Ես նաև հիշեցնում եմ հայկական իշխանություններին անցած տարի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը (ՀԸԳՀ, CEPA) արդյունավետ իրագործելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու կարևորության մասին»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...