Սեյրան Օհանյանի կոչը բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին
Սիրելի՛ հայրենակիցներ
Ես կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին՝ ապրիլյան պատերազմի հերոսների ծնողներին չներքաշել իրենց քարոզարշավների մեջ։
Վե՛ր կանգնեք դրանից. որևէ ձայն կամ մանդատ չարժե նման արարք թույլ տալու համար։
Մե՛նք պետք է շնորհակալություն ասենք այդ ծնողներին, և ոչ թե իրենք՝ այս կամ այն կուսակցությանը կամ թեկնածուին։
Ես ուղղակի պահանջում եմ բոլոր կուսակցություններից և թեկնածուներից, առավել ևս՝ իշխող ՀՀԿ-ից, նման բան այլևս թույլ չտալ։
Ես սա ասում եմ որպես մարդ, որ իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը։
Ես սա ասում եմ որպես մարդ, որը առաջին գծում իր մարտական ընկերների հետ ամեն վայրկյան պատրաստ է եղել զոհելու իր կյանքը։
Ես սա ասում եմ որպես մարդ, որը երկար տարիներ եղել է պաշտպանության նախարար։
Եվ վերջապես՝ ես ասում եմ որպես հայր, ում որդիները գործող բանակի սպա են և ապրիլին կանգնած էին թշնամու դիմաց ու հիմա էլ ցանկացած պահի պատրաստ են մյուս հերոսների նման պաշտպանելու մեր հայրենիքը։
Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են