Իրաքում գտել են ԻՊ զոհերի ավելի քան 200 զանգվածային թաղման վայրեր
Ժամանակին ԻՊ-ի վերահսկողության տակ եղած Իրաքի շրջաններում գտել են ավելի քան 200 զանգվածային թաղման վայրեր, նշված է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացրած զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաստաթուղթը պատրաստվել է ՄԱԿ Իրաքին աջակցություն ցուցաբերելու առաքելության եւ Մակ Մարդու իրավունքների հարցերով գրասենյակի հետ համատեղ:
«Հրապարակման պահին, հիմնվելով Իրաքի իշխանություններից ստացած տեղեկությունների վրա, ՄԱԿ Իրաքին աջակցություն ցուցաբերելու առաքելությունը եւ Մակ Մարդու իրավունքների հարցերով գրասենյակը փաստաթղթավորել են զանգվածային թաղման 202 վայրեր, որոնց մեծ մասը գտնվում են Նայնավա (95), Քիրքուք (37), Սալահ ադ Դին (36) եւ Անբար (24) նահանգներում: Այս վայրերում կարող է թաղված լինել 6 հազարից մինչեւ ավելի քան 12 հազար մարդ»,- նշված է զեկույցում:
Փորձագետների ենթադրությամբ՝ այս շրջաններում կարող են գտնվել էլի մեծ թվով գերեզմաններ:
Թաղվածների թվում կան կանայք, երեխաներ, ծերունիներ, սահմանափակ հնարավորություններով մարդիկ, իրաքցի զինվորականներ եւ ոստիկաններ, մի քանի արտասահմանցի աշխատողներ:
Զեկույցի հրապարակման պահին մասնագետները բացել էին 23 գերեզմաններ, որոնցից հանել էին 1258 աճյուն: Շեշտվում է, որ բոլոր մասունքները բացառիկ կարեւորություն ունեն իրականացված հանցագործությունների բնույթը որոշելու համար, այդ թվում՝ նրանց, որոնք կարելի է գնահատել որպես ռազմական, մարդկության դեմ հանցագործություններ եւ ցեղասպանություն:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...