«Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է». Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա
ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հարցերին Հայաստանյան զարգացումների ու ղարաբաղյան հակամարտությա վերաբերյալ:
Հայաստանում տեղի ունեցած վերջին շրջանի զարգացումների մասին Ամերիկայի Ձայնը զրուցեց ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի հետ, ով վերջերս այցելել էր Հայաստան:
«Կարծում եմ, Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է»,- նշում է բարձրաստիճան դիվանագետը: Նա ընդգծում է, որ այսօր ակնհայտ է, որ Հայաստանում գիտակցել են, որ երկրին անհրաժեշտ են դրական փոփոխություններ, որն արտահայտվեց գարնանը տեղի ունեցած այսպես կոչված թավշյա հեղափոխության տեսքով: Նա նշում է, որ այժմ հայերը հնարավորություն ունեն իրենց կարծիքը արտահայտել ընտրաթերթիկի միջոցով խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական, բարգավաճ, անվտանգ Հայաստանը եւ կշարունակի մնալ բարեկամ ու գործընկեր Հայաստանի որդեգրած այս նոր ճանապարհին:
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակի մասին հարցին՝ ամերիկացի պաշտոնյան հիշեցրեց, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերջերս այցելել էր Հայաստան եւ տարածաշրջան: Նա վերահաստատեց, որ ԱՄՆ սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ-ի համաձայնեցված սկզբունքների ներքո, հայտնի որպես մադրիդյան սկզբունքներ, որոնք ներառում են սպառնալիքի կամ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ սեփական ապագան ընտրելու ժողովրդի իրավունքը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...