Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊ Մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով
Բիզնես

ՊԵԿ-ի հերթական «մանկական խաղը»

Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը շատ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել․ 2020 թվականից հանրապետության 18-ից 65 տարեկան բոլոր քաղաքացիները կդառնան հարկ վճարող:

Քաղաքացիների ID քարտերը ՊԵԿ ղեկավարը պատրաստվում է վերածել կուտակային քարտերի, որտեղ երևալու են քաղաքացու կողմից կատարված բոլոր գնումները։ Այնուհետև, ՊԵԿ-ը վերադարձնելու է կատարված գնումների մեկ տոկոսը։ 

Այս մոտեցման առաջնային նպատակն, ըստ երևույթին, ստվերի դեմ պայքարն է և գործարար հատվածին հարկային դաշտ բերելու հերթական անհույս փորձը։ Իսկ իրականում Պետական եկամուտների կոմիտեի այս քայլն ավելի շատ ինքնախաբեություն է։

Գործ ունենք խորքային շատ լուրջ խնդրի հետ: Կառավարությունն այդպես էլ չորդեգրեց խնդրի պատճառները վերացնելու քաղաքականությունը, այլ վարում է կարճաժամկետ, հետևանքների վերացման քաղաքականություն։

Նույն տրամաբանությամբ նախկին իշխանությունները մտցրեցին ՀԴՄ շահող կտրոնի գաղափարը։ Մեծ հաշվով նախկին և ներկա ՊԵԿ ղեկավարները նույն բանն են ասում, պարզապես թվային քաղաքականությունն է փոխված․ եթե նախկինում որոշ քաղաքացիներ միանգամից կլորիկ գումար կամ մեքենա էին «շահում», ապա այժմ բոլորը հավասարապես «մեկ տոկոս» են ստանալու։ Որքան կրճատվեց ստվերը «շահող կտրոնների» շնորհիվ, նույնքան էլ «մեկ տոկոսանոց» այս քաղաքականության արդյունքում կկրճատվի։

Այսինքն, կունենանք հերթական անարդյունավետ քայլը, միայն թե կավելանան այս «խուճուճ» համակարգից օգուտ քաղել փորձողները։ Ի վերջո, մեծ հաշվով ոչ բոլորը կցանկանան հրապարակային դարձնել իրենց ծախսերը, դրանից բխող մյուս հետևանքներով:

Անդրադառնանք, պատճառների վերացմանն ու հարկային դաշտի՝ իրապես բարելավման քաղաքական մեխանիզմներին։ Վերը նշված «տունտունիկի» փոխարեն՝ Պետական եկամուտների կոմիտեն կարող է դիմել մի քանի պարզ քայլերի, որոնցով միանգամից կկրճատի ստվերն ու կխթանի տնտեսության զարգացմանը։

• Ապահովել արդար մոտեցում և գործունեության հավասար պայմաններ հարկային և մաքսային ոլորտներում։

• Բարենպաստ միջավայր ստեղծել օտարերկրյա ներդրողների համար՝ սահմանելով հարկային համապատասխան արտոնություններ։

• Վարել հարկային մեղմ քաղաքականություն՝ ցանկացած ներդրողի որոշակի ժամկետով ազատելով տարատեսակ հարկերից։

• Հարկային բարենպաստ քաղաքականության շնորհիվ խթանել տնտեսության մեջ կոնկրետ ուղղությունների զարգացմանը, որոնք հեռանկարային են Հայաստանի տնտեսության զարգացման համար։

• Խստացնել հարկային բեռը՝ մեգաընկերությունների համար, ովքեր շուկայում ունեն գերիշխող դիրք։

• Լուծել մաքսային տարատեսակ քաշքշուկներն ու բարելավել օրենսդրական դաշտը՝ ազատելով ամեն մանրուքը մաքսազերծելու աբսուրդ ընթացակարգերից։

• Լուծել կադրերի խնդիրը՝ և՛ հարկային և՛ մաքսային ոլորտներում, ազատել քաղաքացիներին այդ ոլորտի աշխատակիցների մանրախնդիր դրսևորումներից։

Եթե իսկապես խնդիր է դրված բարելավել հարկային ոլորտն ու նպաստել տնտեսության զարգացմանը, ապա ՊԵԿ առաջնային քայլերը պետք է լինեն սրանք, ինչպես նաև Հարկային նոր օրինագծի մշակումն ու հնարավորինս շուտ կիրարկումը։ Իսկ մնացածը երեխայական խաղեր են։

Գրիգոր Հայրապետյան

Top-News.am