«Սրանք երբևէ Իրանի նկատմամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցներն են, բայց դրանք չեն վնասի իրանցի ժողովրդին». Պոմպեո
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, անդրադառնալով նոյեմբերի 5-ից Իրանի նկատմամբ ուժի մեջ մտնող նոր պատժամիջոցներին, նշել է, որ երկրի նավթային, առևտրային ու բանկային ոլորտները թիրախավորող պատժամիջոցները բացասական ազդեցություն չեն ունենա իրանցի ժողովրդի վրա:
Ինչպես նշում է The Guardian-ը, պետքարտուղարն ընդգծել է, որ «խիստ պատժամիջոցները կստիպեն Իրանին վերջ տալ ահաբեկչության ֆինանսավորման պրակտիկային»:
Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ի նախաձեռնած քայլերի արդյունքում «Իրանը կկտրվի նավթային շուկայից»:
Նշվում է, որ պատժամիջոցները կվերաբերեն նաև երկրի ֆինանսական հատվածը ներկայացնող 600 անձի ու ընկերության:
«Սրանք երբևէ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցներն են, որոնց նպատակն է փոխել Իրանի պահվածքն ու պաշտպանել Իսրայելին, մյուս պետություններին»,-հայտարարել է Պոմպեոն:
Պետքարտուղարը նաև նշել է, որ Թեհրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումից հետո ԵՄ ընկերությունները չեն կարողանա միաժամանակ աշխատել թե՛ ամերիկյան, թե՛ իրանական շուկաներում:
Աղբյուրը նկատում է, որ ԱՄՆ նախագահն Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու իրավունք է ստացել, քանի որ այս տարի դուրս է եկել 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից:
Հայտնի է, որ Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում նոյեմբերի 4-ին զանգվածային ցույցեր են անցկացվել ընդդեմ Միացյալ Նահանգների: Բողոքի ակցիաներին մի քանի հազար մարդ է մասնակցել:
Ցուցարարները վանկարկել են «Մա՛հ Ամերիկային»: Նրանցից շատերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրող պաստառներ են պատրաստել: Ցուցարարներն այրել են նաև Միացյալ Նահանգների պետական դրոշն ու դոլարի թղթադրամները:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...