Իրանում անցկացվել են բողոքի զանգվածային ցույցեր
ԱՄՆ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ հազարավոր իրանցիներ դուրս են եկել քաղաքների փողոցներ՝ «Մահ Ամերիկային» վանկարկումներով մասնակցելու կառավարամետ հանրահավաքներին, հայտնում է Sky News-ը: Ցուցարարներն այրել են «քեռի Սեմի» պատկերները եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարները:
Իրանական պետական լրատվամիջոցները պնդում են, որ ամբողջ երկրում ընթացած ցույցերին միլիոնավոր մարդիկ են մասնակցել:
Այսօրվա հանրահավաքներն անցկացվում են Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման տարելիցի կապակցությամբ, որը տեղի էր ունեցել 1979 թվականին իսլամական հեղափոխության բուռն շրջանում: Այդ իրադարձությունները դարձել էին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների խզման եւ հակաիրանական պատժամիջոցների սահմանման պատճառը:
Թեհրանում բողոքի ցույցերը տեղի են ունեցել ԱՄՆ նախկին դեսպանատան շենքի մոտ, որտեղ հիմա տեղակայված է «լրտեսության թանգարանը»: Ցուցարարները բղավում էին ինչպես հակաամերիկյան, այնպես էլ հակաիսրայելական կարգախոսներ:
Երկուշաբթի՝ նոյեմբերի 5-ին, ուժի մեջ մտնող նոր սահմանափակումները վերաբերելու են նավթային եւ բանկային հատվածներին: Թրամփը պատժամիջոցների սահմանումը համարում է Թեհրանի միջուկային ծրագիրը կասեցնելու փորձ: Ամերիկացի առաջնորդի գործողությունները քննադատում են Իրանի հետ միջուկային գործարքի մյուս մասնակիցները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Չինաստանը: Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ այս երկրները համաձայնագրից դուրս չեն եկել, որը Թրամփը «վատն» է հայտարարել:
Իրանի իշխանություններն ի պատասխան հայտարարել են, որ Իրանը մտադիր է այս հոգեբանական պատերազմում ԱՄՆ-ին հաղթել:
Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները ուժի մեջ են մտնում նոյեմբերի 5-ին: Փաստաթղթի տեքստի համաձայն, որն արդեն տեղադրվել է ԱՄՆ Դաշնային ռեգիստրի տվյալների էլեկտրոնային բազայում, ԱՄՆ իրավազորությամբ կարգելափակվեն Իրանի կառավարության, նրա էներգաընկերությունների՝ Iranian Oil Company-ի (NIOC) եւ Naftiran Intertrade Company-ի, ինչպես նաեւ Իրանի Կենտրոնական բանկի հետ կապված բոլոր անձանց եւ ընկերությունների ակտիվները:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...