Հրայր Թովմասյանը հետադիմության կողմնակից
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը մի ֆեյսբուքյան գրառում է արել, որին ճիշտ ենք համարում անդրադառնալ:
Ընտրարշավի ընթացքում հաճախ ենք լսում, որ այս կամ այն դաշինքի կամ կուսակցության ներկայացուցիչները շեշտում են, որ եթե վրացիները, Վրաստանը կարողացավ առաջընթաց գրանցել, ապա մենք եւս կարող ենք:
Պարզվում է, որ այս հայտարարությունները անհանգստացնում են ՀՀԿ-ականներին: Եւ ահա նրանց միջի գրագետներից մեկը՝ Հրայր Թովմասյանը, որը նախկինում արդարադատության նախարարն էր, իսկ հիմա ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես ծանոթ եմ Վրաստանի վերջին տարիների քաղաքական զարգացումներին ու դեմ եմ նման «զարգացմանը»: Դեմ եմ, որովհետև այդ «զարգացումը» ուղեկցվել է տարածքների փաստացի կորստով՝ Աբխազիա, Հյուսիսային Օսեթիա: Դեմ եմ, որովհետև այդ «զարգացումը» ուղեկցվել է քաղաքական հաշվեհարդարներով։ Դեմ եմ, որովհետև այդ «զարգացումը» ուղեկցվել է քաղաքական մրցակիցների սպանություններով։ Դեմ եմ, որովհետև այդ զարգացումը ուղեկցվել է բանտերում մարդկանց կտտանքներով...»։
Միանգամից Հրայր Թովմասյանին ասենք, որ Վրաստանը Աբխազիան եւ Հարավային Օսիան կորցրել է, երբ իշխանության գլխին ոչ թե Սահակաշվիլին է եղել, այլ Գամսախուրդիան եւ Շեւարդնաձեն:
Ինչ վերաբերում է քաղաքական հաշվեհարդարներին, ապա չենք պնդում, թե Վրաստանում զարգացման տանող ճանապարհին խնդիրներ չեն եղել, բայց ըստ Հրայր Թովմասյանի ավելի լավ է հաշվեհարդար իրականացվի մի ամբողջ ժողովրդի, քանի մի քանի հոգու հանդեպ:
Հրայր Թովմասյանն ասում է ժողովուրդ դուք տառապեք, հարստահարվեք, թե չէ զարգացման ճանապարհին կարող են մի քանի հարստահարիչներ տուժեն: Խեղճ Հրայր Թովմասյան, որքան մարդասեր է նա, որքան շատ է մտածում այս կամ այն մարդու մասին:
Եւ վերջապես, եթե աշխարհը շարժվեր Հրայր Թովմասյանի տրամաբանությամբ, ապա հիմա մենք ստրկատիրական դարաշրջանում կլինեինք, քանի որ դեպի ճորտատիրական կարգեր կամ կապիտալիզմ տանող ճանապարհին կարող էին ապստամբություններ, հեղափոխություններ, գործադուլներ լինեին կամ կարող էին ջարդվել մի քանի արյունարբու բռնակալների գլուխներ:
Ահա այսպիսի հոգատար եւ մեծ սրտի տեր մարդ է Հրայր Թովմասյանը, որին հանգիստ չի տալիս զարգացման մասին ցանկացած հիշատակում:
Top-News.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են