Թուրքիայի ուսանողությունը միավորվում է սահմանադրական փոփոխությունների դեմ
Թուրքիայի մի շարք առաջատար համալսարանների ուսանողներ միացել են «Ոչ» ակցիային՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների նախագծին, որն իր մեջ ներառում է նաև կառավարման նախագահական համակարգին անցման առաջարկ:
Այս մասին հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Պարբերականը նշում է, որ ակցիային են միացել բազմաթիվ ուսանողներ, որոնք հատուկ հոլովակներ են նկարահանել և կոչ արել Թուրքիայի երիտասարդությանը դեմ քվեարկել սահմանադրական փոփխությունների հանրաքվեի ժամանակ՝ «հանուն ազատ ու արդար Թուրքիայի»:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են