Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026 HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում

Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր
Հարեվաններ

Freedom House. Ալիևների դինաստիան վատ նշան է Եվրոպայի համար

Բաքվի ռեժիմը կոռումպացված է, ավտորիտար ու գտնվում է տնտեսական ճգնաժամի եզրին: Այն նաև հավակնում է դառնալ հիմնական գազ մատակարարող երկիրը Եվրամիության համար:
Այս մասին գրում է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերլուծաբան Ռեբեկա Ֆոլին՝ անդրադառնալով Ալիևների կլանի իշխանությանն ու կոռուպցիոն սկանդալներին, հայտնում է panorama.am-ը:

«Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահն իր կնոջը նշանակեց «երկրի առաջին փոխնախագահի» պաշտոնում: Ոմանք կարող են ասել, որ այս քայլն արվեց կանանց հզորացնելու նպատակով: Հարյուր տարի առաջ Ադրբեջանը դարձավ առաջին մուսուլմանական երկիրը, որտեղ կանայք քվեարկության իրավունք ստացան, մի բան, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ում միայն 2 տարի անց:
Սակայն երկրի ծանր տնտեսական դրությունն ու Եվրոպական պաշտոնյաների հետ առնչվող վերջին կոռուպցիոն սկանդալները հուշում են, որ փոխնախագահի նշանակման հետևում առկա իրական պատճառներն ավելի ընդգրկուն են, որոնք առնչվում են ռեժիմի երկարակեցությանն ու ժողովրդավարական աշխարհի հետ ապագա հարաբերություններին»,-գրում է հոդվածագիրը:

Ըստ նրա՝ Եվրոպական Միությունն ու ԱՄՆ-ն հաճախ Ադրբեջանն անվանում են իրենց ռազմավարական գործընկեր՝ ի հեճուկս այդ երկրում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների աճող ձերբակալությունների և քաղաքացիական հասարակության նկատմամբ դրսևորվող ճնշումների: Տարիներ շարունակ Ադրբեջանի ամենակարող լոբբիստների ջանքերը կարողանում են համոզել ժողովրդական երկրների դիվանագետներին ու քաղաքական գործիչներին աչք փակել այդ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կոպիտ ոտնահարումների վրա:

«Իր կնոջն «առաջին փոխնախագահ» նշանակելով՝ Իլհամ Ալիևն ասում է, որ երկիրն իրեն է պատկանում: Այն, որ իշխանությունը պատկանում է Ալիևների ընտանիքին, քննարկման ենթակա չէ»,-«Freedom House»-ի հետ զրույցում հայտարարել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Պաոլո Սերբոլոն:

Այդուհանդերձ, ըստ հոդվածագրի, Ադրբեջանի իշխող ռեժիմը բախվում է աննախադեպ թուլացնող գործոնների հետ, և քաղաքական իշխանությունը սեփական ընտանիքի սեփականությունը դարձնելու ձգտումը ազդարարում է անկայությունյան նկատմամբ վախի մասին: Վերջին հինգ տարիներին նավթի համաշխարհային գնի տատանումներն ու Ադրբեջանական ազգային արժույթի անկումը լուրջ հարված են հասցրել երկրի տնտեսությանը:

Հոդվածում նշվում է նաև, որ մինչև վերջերս փոխնախագահի ինստիտուտը բացակայում էր Ադրբեջանի կառավարման համակարգում, և անցած տարի տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների ժամանակ այն ներդրվեց քաղաքական համակարգում՝ նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման և նախագահի պաշտոնի համար թեկնածության առաջադրման տարիքային սահմանափակումների վերացման հետ միաժամանակ:

«Ոմանք պնդում են, որ Մեհրիբան Ալիևայի նշանակումը «առաջին փոխնախագահի» պաշտոնում նպատակ ուներ Իլհամ Ալիևի իշխանությունը փոխանցել նրան, եթե վերջինս մահանա կամ դառնա անգործունակ: «EurasiaNet» պարբերականի լրագրող Էմիլ Սանամյանի կարծիքով՝ հանրաքվեի միջոցով բազմակի փոխնախագահների ինստիտուտի ներդրումը նպատակ ուներ լուծելու իշխանության ներսում գործող տարբեր կլանների հակամարտության խնդիրը: Ընդ որում՝ առավել ցածր պաշտոններն ուղղված են եղել մրցակից խմբակցությանը, որը կապված է Իլհամի հանգուցյալ հոր՝ Հեյդար Ալիևի հետ»,-նշված է հոդվածում:

Ըստ հոդվածի՝ Մեհրիբան Ալիևան Ադրբեջանական պառլամենտի անդամ է եղել 2005թ-ից, սակայն հիմնականում չի մասնակցել նրա աշխատանքներին. նա ավելի շատ հայտնի է որպես «ՅՈՒՆԵՍԿՈ»-ի բարի կամքի դեսպան և Ադրբեջանում ամենահայտնի բարեգործական ֆոնդի՝ «Հեյդար Ալիև» հիմնադրամի ղեկավար, որը նա գլխավորում է հիմնադրման պահից՝ 2004թ-ից:

«Թեև կազմակերպությունը հովանավորում է մշակութային միջոցառումներ ինչպես երկրի սահմաններում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, սակայն նրա հիմնական նպատակը Բաքվի ռեժիմի հեղինակության բարձրացումն է միջազգային հանրության աչքում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը միջազգային հարթակներում առաջ տանելու համար: Այն նաև քննադատվել է փողերի լվացման համար միջոց ծառայելու համար»,-գրում է հոդվածագիրը:

panorama.am